Մաքսիմ Գորկի
Մաքսիմ Գորկի (ռուս.՝ Максим Горький, մարտի 16, 1868 — հունիսի 18, 1936), ռուս գրող։
Աղբյուրով
խմբագրելԱռանց աղբյուրի
խմբագրել- Եթե թշնամին չի հանձնվում, նրան ոչնչացնում են։
- Եթե մարդուն անընդհատ պնդեն, որ նա խոզ է, ի վերջո նա կսկսի խռխռալ։
- Սուտը ստրուկների և տերերի կրոնն է։ Ճշմարտությունը ազատ մարդկանց կրոնն է։
- Սերը ապրելու ցանկությունն է։
- Ունեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը։
- Եթե ուսուցիչը ազնիվ է, ապա նա պետք է միշտ ուշիմ աշակերտ լինի։
- Ժամանակակից շատ գրողներ խմում են ավելի շատ, քան գրում։
- Միայն մայրերը կարող են ապագայի մասին մտածել, քանզի նրանք ծնում են այն իրենց երեխաների մեջ։
- Մարդիկ, որոնց անմիջապես հասկանում ես, մարդիկ՝ առանց մնացորդի, անհետաքրքիր են։ Մարդը, ըստ հնարավորինս, պետք է իր մեջ պարունակի ամեն ինչ, գումարած էլի ինչ-որ բան։
- Երբեք մի՛ մոտեցեք մարդուն՝ մտածելով, թե նրա մեջ ավելի շատ վատ բան կա, քան լավ։
- Հոյակապ պաշտոն է մարդ լինելն աշխարհում։
- Քաղքենիությունը գետնասող բույս է, այն ընդունակ է անվերջ բազմանալու և կցանկանար իր ընձյուղներով ամեն ինչ խեղդել իր ճանապարհին։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 187. ISBN 99930-2-263-2.
- ↑ 2,0 2,1 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 262։
- ↑ Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981թ.