Որոշ կրոնական սիմվոլներ, վերևի շարքի ձախ կողմիզ սկսելով՝ Քրիստոնեություն, Հրեություն, Հինդուիզմ, Իսլամ, Բուդդհիզմ, Շինտոիզմ, Սիխիզմ, Բահայիզմ, Ջեյնիզմ

ԱղբյուրովԽմբագրել

Կարլ ՄարքսԽմբագրել

  • Կրոնը ժողովրդի հաշիշն է[1]։

Ուիլյամ ԲլեյքԽմբագրել

  • Բանտերը շինված են օրենքի քարերով, պոռնկատները՝ կրոնի աղյուսներով[2]։

Անտոն ԼաՎեյԽմբագրել

  • Շաբաթ գիշեր, ես տեսնում էի տղամարդկանց, որոնք ցանկամոլությամբ հետևում էին կիսամերկ աղջիկներին, որոնք պարում էին տոնահանդեսին, և կիրակի առավոտները երբ տոնահանդեսի մյուս անկյունում վրանաշոյով ավետարանիչների համար օրգան էի նվագում՝ տեսնում էի նույն տղամարդկանց իրենց կանանց ու զավակների հետ նստած, Աստծուց խնդրելիս, որ իրենց ների ու մաքրի իրենց մարմնային ցանկություններից։ Եվ մյուս շաբաթ նրանք վերադառնում էին տոնահանդես կամ մի ուրիշ բավականություններին տրվելու վայր։ Ես գիտեի, որ քրիստոնյա եկեղեցին երեսպաշտությամբ է բարգավաճում, և որ մարդու մարմնային բնույթը դուրս է գալու անկախ նրանից, որ ինչքան մաքրվի որևէ սպիտակալույս կրոնի միջոցով։
    • Սատանայական Աստվածաշունչի ներածություն

Վիլլե ՎալոԽմբագրել

  • Նույնիսկ դպրոցում ես բարոյականություն սովորեցի կրոնի փոխարեն[3]։

Առանց աղբյուրիԽմբագրել

Ֆրիդրիխ ՆիցշեԽմբագրել

  • Ինչը սիրուց է արվում՝ ոչ թե բարոյական է, այլ կրոնական։
  • Բոլոր կանաց համար, որոնց բարքը և ամոթը արգելում են սեռական հակման բավարարումը, կրոնը, իբրև էրոտիկական պահանջի հոգևոր շղթայազերծում, ինչ-որ անփոխարինելի բան է։

Մաքսիմ ԳորկիԽմբագրել

  • Սուտը ստրուկների և տերերի կրոնն է։ Ճշմարտությունը ազատ մարդկանց կրոնն է։

ԱղբյուրներԽմբագրել

  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 244. 
  2. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 155. ISBN 99930-2-263-2. 
  3. villevalo.net (անգլերեն)։ Վերստացված է՝ 2008-12-29։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կրոն հոդվածը նաև Վիքիպեդիայում: