Ուիլկի Քոլինզ
Ուիլկի Քոլինզ (անգլ.՝ Wilkie Collins, հունվարի 8, 1824 — սեպտեմբերի 23, 1889), անգլիացի վիպասան և դրամատուրգ։
Քաղվածքներ
խմբագրել- Քսանչորս ժամ շարունակ ուշադիր ուսումնասիրեք ձեր կնոջը։ Եթե այդ ժամանակամիջոցում դուք ձեր բարի ընկերուհուն չեք բռնի որևէ հակասության մեջ, ապա աստված ձեզ հետ, ձեր ունեցածը ոչ թե կին է, այլ իսկական հրեշ։
- Կանայք կարող են անտարբեր մնալ տղամարդու սիրո, նրա փառքի, նրա գեղեցիկ արտաքինի, նրա հարստության նկատմամբ, բայց նրանք անկարող են չհմայվել նրա ճարտախոսությամբ, եթե այն իրենց է ուղղված։
- Որքան էլ կարճ լինի սպասումի ժամանակը, այն երկարում է, երբ անհայտության մեջ ես գտնվում։