Փառք
Փառք
ՔաղվածքներԽմբագրել
- Փառքը տրվում է միայն նրանց, ովքեր մշտապես ձգտում են դրան[1]։
- Դու մի՛ հավատ երբեք ոչ մեկին,
- Ո՛չ բախտի, փառքի, ո՛չ մեծ հաղթության[1]։
- Ուժեղների փառքը տկարների ազատությունն է[2]։
- Չի օգնի փառքը, եթե ցավում է փորը[2]։
- Փառքը ոսկով կգնվի, սիրելի՛ս, փառք ստանալեն ետքը ոսկի վաստակելը շատ դյուրին է[2]։
- Դեպի փառք տանող ուղին դժվարությամբ է բացվում[2]։
- Եթե եղած փառքին նորը չի ավելանում, հինն էլ կորչում է[2]։
- Ճշմարիտ ու մնայուն փառք կարող է բերել միայն աշխատանքը, որ կատարվել է ի սեր մարդկային ցեղի երջանկության[2]։
- Ով չգիտի ժամանակի արժեքը, նա փառքի համար չի ծնվել[2]։
- Կյանքը կարճատև է, սակայն փառքը կարող է հավերջական լինել[2]
- Բարի համբավը գեղեցիկ դեմքից լավ է[2]։
- Հանկարծակի եկած փառքն արագ է անցնում[2]։
- Փառքից կուրացած՝ չէր նկատում նույնիսկ արևի լույսը[3]։
- Նրա փառքն ավելի մեծ էր, քան վաստակը։ Կործանվեց հավասարակշռությունը խախտվելուց[3]։