Փարիզի Աստվածամոր տաճարը
վեպ
«Փարիզի Աստվածամոր տաճարը» (ֆր.՝ Notre-Dame de Paris), Վիկտոր Հյուգոյի առաջին պատմական վեպը։ Առաջին անգամ տպագրվել է 1831 թվականի մարտին, իսկ հայերեն թարգմանվել է 1953 (Վ․ Միքայելյան)[1] և 2012 թվականներին։
Քաղվածքներ
խմբագրել- Ամեն ոք գիտե, որ մեծ հարստությունները մատենագրությունից չեն ստեղծվում և լավ գրքերի ամենահմուտ հեղինակները ձմռանը թեժ կրակ չեն ունենում։
- Անշուշտ հավասարապես անարդար էին եղել թե նախախնամությունը, թե հասարակությունը. դժբախտության ու տանջանքի այդքան շռայլություն անհրաժեշտ չէր այնքան նրբակազմ մի արարածի խորտակելու համար։
- — Դուք կործանում եք մեզ,- գոչեց նա՝ խոր ընկած աչքերը ման ածելով գրության վրա։-Ինչի՜ համար է այս ամենը։ Ի՜նչ կարիք ունենք մենք այսպիսի հսկայական թվով սպասավորներ պահելու։ Երկու տներից յուրաքանչյուրին ամսական տա՜սը լիվր, մեկ մատուռի տիրացու՝ ամսկան հարյո՜ւր սոլ։ Մեկ սենեկապետ՝ տարեկան իննսո՜ւն լիվր։ Ճաշի չորս սեղանապետ՝ յուրաքանչյուրին տարեկան հարյուր քսան լիվր։ Խորովածի մեկ ավագ վարպետ, մեկ բանջարեղեն կերակուրներ պատրաստող, մեկ սոուսներ պատրաստող, մեկ ընդհանուր խոհարար, մեկ զինանոցի պետ… Էլ որն ասեմ։ Խելացնորություն է սա։ Մեր ծառաների ռոճիկները ավարի կմատնեն Ֆրանսիան։ Լուվրի բոլոր ոսկեձույլ զարդերը կհալչեն ծախսերի այսպիսի կրակից։
- — Տե՛ր արքա, Ձեզ կփրկի տարաշեղող միջոցը։ Դրա համար Ձեր մեջքին կքսենք ամենաազդու սպեղանին, որ կազմված է մեղրամոմից, Հայաստանի կարմիր կավից, ձվի սպիտակուցից, ձեթից ու քացախից։
- Մեզ համար արդեն ինքնին հետաքրքրական է այն պատը, որի ետևը որևէ բան է տեղի ունենում։
- Երբ մարդ տարված է մի որևէ մտքով, ամեն ինչ մեջ գտնում է դա։
- Ժամանակը կույր է, մարդը՝ տխմար։
- Այսպես է ահա կյանքը, հաճախ մեր լավագույն բարեկամներն են անկման պատճառ դառնում։
- Օ՜, սե՜րը։ Դա նշանակում է լինել երկու, և միաժամանակ՝ մեկ։ Մի տղամարդ և մի կին, որ միաձուլվում՝ դառնում են մեկ հրեշտակ։ Երկինքն է դա։
- Բարեկամությունը նշանակում է լինել քույր և եղբայր, երկու հոգիներ, որ դիպչում են իրար՝ առանց խառնվելու, ինչպես ձեռքի երկու մատները։
- Սքանչելի բան է մեռնել այնպես, ինչպես ապրել ես։
- Իմ դժբախտությունն այն է, որ ես դեռ շատ եմ նման մարդու։
- Եթե դու դժոխքից ես գալիս, ես էլ քեզ հետ գնում եմ այնտեղ։ Ես ամեն ինչ արել եմ դրա համար։ Դժոխքը, ուր դու լինես, կդառնա իմ արքայությունը։
- Ամեն մի ձև, անգամ ամեն մի տձևություն, իմաստ ունի։
- Փարիզի աստվածամոր տաճարն այսօր էլ անկասկած հոյակապ ու փառահեղ կերտվածք է։ Սակայն հնանալով հանդերձ որքան էլ գեղեցիկ մնացած լինի, այնուամենայնիվ, չես կարող չհառաչել և չվրդովվել՝ տեսնելով այն անհամար ավերվածքներն ու վթարումները, որ ժամանակն ու մարդը միաժամանակ հասցրել են պատկառելի հուշարձանին՝ հարգանք չտածելով Կառլոս Մեծին, որ դրել է նրա առաջին քարը, և Ֆիլիպ Օգոստոսին, որ դրել է վերջինը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայ թարգմանական գրականություն. հատոր Ա. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. 2013. էջեր 352.
Աղբյուրներ
խմբագրել- Վիկտոր Հյուգո «Փարիզի Աստվածամոր տաճարը»։ grqamol.am (սեպտեմբերի 1, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ․։