Կարծիք, որևէ մեկի կամ որևէ բանի գնահատականը, վերաբերմունքը և այլն պարունակող դատողություն, եզրակացություն[1]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ով իր մասին մեծ կարծիք չունի, նա ավելի լավն է, քան ինքը կարծում է[2]։
Վոլֆգանգ Գյոթե
  • Կարծիքները մեխի պես են. որքան ուժեղ ես գլխին խփում, այնքան խորն են նրանք խրվում[2]։
Դյումա որդի
  • Միայն տխմարներն ու հանգուցյալները երբեք չեն փոխում իրենց կարծիքը[2]։
Ջեյմս Լոուել
  • Եթե հակառակ կարծիքներ չեն արտահայտել, ապա ինչի՞ց ընտրել լավագույնը[2]։
Հերոդոտոս
  • Ոչ թե խելքը, այլ սիրտն է ծնում կարծիքներ[2]։
Շառլ դե Մոնտեսքիո
  • Ոչինչ մեզ այնքան չի խաբում, որքան մեր կարծիքները[2]։
Լեոնարդո դա Վինչի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2006, էջ 231։