Ձի
Ձի (լատ.՝ Equus ferus caballus), ընտելացված կենդանի։
Քաղվածքներ
խմբագրել- Ձի չառած գոմ է շինում[1]։
- Ձի, մի մեռիր, շուտով խոտ կբուսնի[1]։
- Ձին լավ է ճանաչում իր հեծվորին[1]։
- Ձին կապես էշի կողքին, եթե զռալ չսովորի, իշավարի քացի տալ կսովորի[1]։
- Ձին ձիու մոտ կապես կամ կծել կսովորի, կամ քացի տալ[1]։
- Ձին որ նվիրում ես, սանձն էլ հետը տուր[1]։
- Ձիավորը ոտավորի վիճակը չի հասկանա[1]։
- Ձիավորը ոտավորի վրա կծիծաղի[1]։
- Ձին կարող է քեզ ռամաճակատ տանել, բայց քո փոխարեն կռվել չի կարող[1]։
- Ձին գողացան, նոր ախոռն սկսեց փակել[1]։
- Ձին չորս ոտք ունի, էլի սայթաքում է[1]։
- Ձին տղամարդու թևերն է[1]։
- Ձի նստելիս Աստծուն մի մոռանար, իջնելիս՝ ձիուն[1]։
- Ձիու մահը շների համար հարսանիք է[1]։
- Ձիուց իջավ, էշ նստեց[1]։
- Ձիերին էին պայտում, գորտերը թաթերը մեկնեցին[1]։
- Ձին թամբով չէ գեղեցիկ, ոչ էլ մարդը հագուստով[1]։
- Ձիու պոչին կպած ճանճն էլ կարող է հազար մղոն ճանապարհ գնալ[1]։
- Ձին է արշավում, ձիավորին են գովում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել