Էշ
Քաղվածքներ
խմբագրել- Էշ մտավ դեղատուն, էշ դուրս եկավ[1]։
- Էշը Մեքքա էլ գնա, էլի էշ ետ կգա[1]։
- Էշը կմնա էշ, թեկուզ սուլթանի գանձը տանի[1]։
- Էշը պոզերի գնաց, ականջները կտրած եկավ[1]։
- Էշին հարսանիք են կանչում ջուր կամ փայտ կրելու համար[1]։
- Իմ էշը սատկելուց հետո, դաշտերում խոտ էլ թող չբուսնի[1]։
- Էշի համար մի բուռ գարին էլ խնջույք է[1]։
- Էշը պոզեր է երազում, կատուն՝ թևեր[1]։
- Էշն ի՞նչ գիտե, մեղրն ի՞նչ է[1]։
- Էշդ շուկա մի տանի, մեկը կասի՝ պոչը երկար է, մյուսը՝ կարճ է[1]։
- Էշի համար փալանը ծանրություն չէ[1]։
- Էշն էլ իր ականջներով է հպարտանում[1]։
- Էշը դատի, ձին ուտի[1]։
- Էշին ծեծում են, ձին էլ է վախենում[1]։
- Եթե էշը բեռանը չի մոտենում, բեռը մոտեցրու էշին[1]։
- Էշ մի մեռիր, գարուն կգա, խոտ կբուսնի[1]։
- Էշին էշի փալան կսազի[1]։
- Էշն ասեց՝ տասնհինգ քուռակ մեծացրի, փալանը մեջքիցս չընկավ[1]։
- Էշին ասին՝ աչքդ լույս, քեզ քուռակ է ծնվել․ ասեց՝ կերս քչացավ, բեռս՝ շատացավ[1]։
- Էշին ասին՝ քեզ պիտի դրախտ տանենք․ ասաց՝ իսկ այնտեղ ուղտափուշ կա՞[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել