Գրիգոր Զոհրապ

հայ գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ

Գրիգոր Զոհրապ (հունիսի 26, 18611915), հայ նշանավոր գրող, քաղաքագետ, փաստաբան և բարեգործ։ Ծնվել է 1861 թվականին Կ.Պոլսում։ Նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան, ապա Օրագյուղի Թարգմանչաց վարժարաններում։ Այնուհետև սովորել է Լուսավորչյան վարժարանում։ Գրել է «Անհետացած սերունդ մը», «Նարդիկ» վեպերը և «Ճիտին պարտքը», «Երջանիկ մահը»,«Զաբուղոն» նովելները։

Գրիգոր Զոհրապը

Քաղվածքներ

խմբագրել
  • Ժողովուրդն է միայն, որ կը դարբնէ լեզուն կեանքի ամէնօրեայ սալին վրայ, եւ գրական մարդին կը հպատակին ժողովորդի լեզուին եւ ոչ թէ կը տիրեն անոր[1]։
  • Երջանկությունը երջանկություն չփնտրելու մեջ է։ Դրա համար էլ մանուկները միշտ երջանիկ են[2]։
  • Գրականությունը իր իրավունքներն ունիմ որոնք քաղաքական պահանջմունքներուն չափ տիրական են[3]։
  • Թատրոնին կոչումը կյանքի և սրտի զարտողությունները բացատրելու մեջ է[3]։
  • Հասարակություն մը, որ հնամոլ բարքեր ունի, հետադիմելու դատապարտված կմնա, եթե իր խորհելու, զգալու ու աշխատելու եղանակները չի նորոգե[3]։
  • Գրականությունը ժամանակի ու միջավայրի պատկերն է[3]։
  • Հայրենիք մը ունեի թշվառ, ազգ մը ունեի ինձմե ավելի ողորմելի, անոնց որոշեցի հատկացնել կենացս մնացորդը[3]։
  • Հոգին կը գտնեմ ու կը վերլուծեմ, կը սիրեմ... հոգեկան հարցերով զբաղվիլ, հոգեկան խուլ պայքարներուն պատմագիրն ըլլալ[3]։
  • Ի՞նչ է սրբությունը... Սրբությունը ան է, որ մարդ ուրիշներուն ցավերը կամոքե և իր անձը մոռանալով՝ անոնց համար կաշխատի[3]։
  • Ուրիշ բան է առհասարակ տաղանդ ունենալը, և ուրիշ է զատ, քեզի հատուկ տաղանդ մը, ոճ մը ունենալ. այնքան մեծ է երկրորդ առաջինեն, որքան մեծ է բարեկամներ ունենալե[4]։
  • Քամելիոնի այլակերպություններեն կը վախենամ, ամեն ճաշակի պատշաճելու դեմ ջանադիր թերթ մը՝ իմ սիրածս չէ[4]։
  • Հեռու մեզմե այն բարոյախոսներ, որ ընկերական կարգերու ամեն կարծիքներուն դեմ անտարբեր են, միայն կնոջ մը մերկ ուսեն կամ հոլանի պարանոցեն կը շառագունին[4]։
  • Քար դնել իր սրտին վրա. այս է գրագետին առաջին պարտքը, անզգա գործիք, որ պիտի ջանա ոչ թե իր զգացումը բացատրելու այլ զգացումը, այնպես որ ամենքը ինքզինքին ճանաչե հոն, իրենց սրտին բաբախումները կարդան ու արտասվին[4]։
  • Աղքատությունը հարստության դեմ կանգ առնելու իրավունք չունի[4]։
  • Կանացի աչքը, անոր մեջ խորունկ նայողի համար, վիհի մը վրա բացվող լուսամուտի մը տպավորություն կընե միշտ և այնքան անորոշություններ, հեղակարծ անակնկալներ կը նշմարվին հոն[4]։
  • Պարզ, միշտ ավելի պարզ. հոն է հաջողությունը[4]։
  • Մեր ժողովրդական լեզուն պիտի զարգանա... ոչ թե հնին դառնալով, այլ այդ լեզուն խոսող հասարակության իմացական կարողության համեմատությամբ... Ժողովուրդն է միայն, որ կդարբնե լեզուն կյանքի ամենօրյա սալին վրա՝ իր կամքին, պետքին, զգացմունքներուն ու հաճույքին համեմատ[5]։
  • Գրականությունը պարտի ըլլալ այն անխարդախ հայելուն, որուն մեջ հասարակության բարքը կցոլանա, մութ սենեկի մը մեջ պահված ապակին, որուն վրա կյանքին հարազատ լուսավորիչ կգծագրվի...[6]
  • ...Գրողները պարտին սակավ մոտենալ ժողովրդին և անոր համեստ ըմբռնումին, եթե չեն ուզեր, որ իրենք ըլլան միայն իրենց գործերու ընթերցողները[6]։
  • Այս ըմբռնումով՝ թատրոնի բարոյացուցիչ հանգամանքին բարձրությանը ոչ մեկ արվեստ կրնա հավասարիլ։ Բուն իսկ կյանքն է ան. ապրված, իրականը և ոչ թե գրված, երգված կամ նկարված կյանքը[6]։
  • Եվ սակայն Ճշմարիտ օրագիր մը չի կրնար հաշտ երևալ ամենուն. անձնվեր բարեկամներ ու ոխերիմ թշնամիներ կունենա միշտ։ Իր բարոյական հաջողությունը ոդով միայն պիտի չափեր[6]։

Քաղվածքներ Գրիգոր Զոհրապի մասին

խմբագրել
  • Իր գործունեության ձևերեն այն, զոր ամենեն ավելի հրայրքով, հեշտանքով կկատարեր, գրականությունն էր։ Կպաշտեր գրականությունը[7]։
Արշակ Չոպանյան
  • Անոր անունը ջգողություն մը ունի։ Հմայք մը կա անոր գրելակերպին, խոհելակերպին ու ապրելակերպին մեջ։ Հմայած է ան գրողն ալ, չգրողն ալ, հինն ալ, նորն ալ հավասարապես... Մենք՝ նորերս, անվերապահ խանդով մը կպաշտենք զայն[7]։
Օննիկ Չիֆթե-Սարաֆ
  • Իր կյանքն ու գրականությունը ընդունված կարգերու, պայմանադրական ըմբռնումներու, կոխկրտված ճամբարներու դեմ ընդվզում մըն էր։ Անիկա մաքառող մըն էր այն կեղծիքներու դեմ, որոնք զմեզ կը շրջապատեն այն գիտություններունց դեմ, որոնք մեր ընտանեկան շենքը կը քայքայեն, այն վանքերուն դեմ, որոնք մեր ընկերության հիմքերը կը քանդեն[7]։
Արշակ Ալպոյաճյան
  • Սակայն իր ամենեն նշանավոր հատկությունը պիտի մնա գրելու հազվագյուտ ճաշակը, ինչ որ մեծ գրագետները կը հատկանշեն։ Կարելի չէ գտնել տող մը, զոր ավելորդ համարես իր գրվածքներուն մեջ, կամ վայրկյան մը ձանձրանաս իր երկերուն ընթերցումին մեջ[7]։
Սիպիլ
  • Իր նորավեպերու շարքին հետ զուգահեռաբար՝ բոլորովին նոր սեռի մը գրական դիմաստվերներու վրձնումն է, որ առաջին անգամ ըլլալով՝ փորձած է Զոհրապը մեր մեջ՝ ներկայացնելով մեկ քանի հատկանշական գծերու մեջ գրագետներ և հանրային գործիչներ,- այնպես, ինչպես որ են անոնք՝ իրենց առավելություններով ու թերություններով, և իբրև դիմանկարիչ ևս՝ Գրիգոր Զոհրապ մնացած է մինչև այժմ անմրցելի[7]։
Ռուբեն Զարդարյան
  • Ես Գրիգոր Զոհրապին ճանաչում էի հեռվեն, կարդացել էի նրա գեղեցիկ պատմվածքները Կ. Պոլսի կյանքից։ Ուղղությամբ ռեալիստ էր, ուներ շատ սիրուն ոճ, միանգամայն զերծ պոլսական սեթևեթանքից և ավելորդ հակագեղարվեստական պչրանքից[7]։
Ալեքսանդր Շիրվանզադե
  • Նրա պրոֆեսիոնալ զբաղմունքը ավելի շատ արդյունք էր մի մարդագիտության և գուցե այդ էր ժամանակները Պոլսում վխտացող ի պաշտոնե փաստաբանների շարքում Զոհրապը փաստաբան էր նախ և առաջ իր կոչումով[3]։
Վահրամ Փափազյան

Աղբյուրներ

խմբագրել
  1. Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. ISBN 978-99930-4-9203-3. 
  2. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 66. ISBN 99930-2-276-4. 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 57։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 58։
  5. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 58-59։
  6. 6,0 6,1 6,2 6,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 59։
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 56։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գրիգոր Զոհրապ հոդվածը նաև Վիքիպեդիայում:


 
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝