Շնորհակալություն
Շնորհակալություն, շնորհակալ լինելը, գոհունակություն, շնորհակալության զգացման արտահայտությունը խոսքով, գործով[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Աշխարհում չկա ավելի գեղեցիկ շռայլություն, քան շնորհակալության շռայլությունը։
- Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար։
- Անշնորհակալությունը թուլության տեսակ է։ Ականավոր մարդիկ երբեք անշնորհակալ չեն լինելում։
- Շնորհակալությունը ամենամեծ առաքինություններից մեկն է։ Բայց էլ ավելի մեծ առաքինություն է շնորհակալության նկատմամբ հավակնության չափի զգացումը։
- Շնորհակալությունը նրա իրավունքը չէ, ում շնորհակալություն են հայտնում, այլ պարտականությունն է նրա, ով շնորհակալ է լինում։ Շնորհակալություն պահանջելը հիմարություն է, անշնորհակալ լինելը` ստորություն։
- Իր բարեգործություններից յուրաքանչյուրի համար շնորհակալություն պահանջելը նշանակում է առևտուր անել դրանցով։
Աղբյուրներ
խմբագրել- Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։