Վասիլի Կլյուչևսկի (ռուս.՝ Василий Осипович Ключевский, հունվարի 16 (28), 1841, Վոսկրեսենովկա - մայիսի 12 (25), 1911, Մոսկվա), ռուս պատմաբան։

Քաղվածքներ խմբագրել

  • Կան մարդիկ, որոնք անասուն են դառնում հենց որ նրանց հետ սկսում են վարվել ինչպես մարդկանց հետ[1]։
  • Գեղեցկությունը լավ է միայն այն ժամանակ, երբ ինքն իրեն չի նկատում[1]։
  • Կյանքն ապրելու մեջ չէ, այլ նրանում, որ զգաս, որ ապրում ես[1]։
  • Կյանքը սովորեցնում է միայն նրանց, ովքեր այն ուսումնասիրում են[1]։
  • Խոշոր հաջողությունն ստեղծվում է նախատեսված ու կշռադատված բազմաթիվ մանրուքներից[1]։
  • Մեծ գաղափարը վատ միջավայրում վերափոխվում է մի շարք անհեթեթությունների[1]։
  • Աննպատակ պետք է համարել ոչ միայն այն, ինչը չի հասնում նպատակին, այլև այն, ինչը չափազանցնում է նպատակը[1]։
  • Ուժեղ կրքերի ներքո հաճախ թաքնվում է միայն թույլ կամքը[1]։
  • Կրքերն արատներ են դառնում, երբ վեր են ածվում սովորույթի, կամ առաքինություններ` երբ հակադրվում են սովորույթներին[1]։
  • Ապաշնորհ մարդիկ սովորաբար ամենապահանջկոտ քննադատներն են. ի վիճակի չլինելով հնարավորից անելու ամենահասարակը և չիմանալով, թե ինչ և ինչպես անել, նրանք ուրիշներից պահանջում են բոլորովին անհնարինը[2]։
  • Կան մարդիկ, որոնց ամբողջ ծառայությունն այն է, որ ոչինչ չեն անում[3]։
  • Գիտության մեջ հարկավոր է կրկնել դասերը` դրանք լավ հիշելու համար. բարոյականության մեջ հարկավոր է լավ հիշել սխալները` դրանք չկրկնելու համար[4]։
  • Լավ դասատու լինելու համար հարկավոր է սիրել այն, ինչ դասավանդում ես, և սիրել նրանց, ում դասավանդում ես[5]։
  • Ամենուրեք, ուր բառը միջնորդ է ծառայում մարդկանց միջև, իսկ դասավանդման մեջ` հատկապես, հարմար չէ ինչպես լեզվակոխ անելը, այնպես էլ խոսքը կիսատ թողնելը[6]։
  • Երբ մտածողների մտքերն արագ են պտտվում, չմտածող ամբոխի գլուխը պտտվում է[7]։
  • Խելացիի ու հիմարի միջև ամբողջ տարբերությունը մի բանում է` առաջինը միշտ մտածում է և հազվադեպ է խոսում, երկրորդը շարունակ խոսում է և երբեք չի մտածում։ Առաջինի լեզուն միշտ մտքի ոլորտում է, երկրորդի մոտ միտքը դուրս է լեզվի ոլորտից։ Առաջինի մոտ լեզուն մտքի քարտուղարն է, երկրորդի մոտ` մտքի բամբասողն ու ամբաստանիչը[8]։
  • Բնության ամենաթանկ պարգևը ուրախ, կատակասեր և բարյացակամ խելքն է[9]։
  • Ամենաուրախ ծիծաղը դա ծիծաղելն է նրանց վրա, ովքեր ծիծաղում են քեզ վրա[10]։
  • Ոմանք կարծում են, թե խելացիի հռչակ ստանալու համար բավական է միայն բոլորին հիմար անվանել[11]։
  • Պարզ լինելու համար հռետորը պետք է անկեղծ լինի[12]։
  • Հետմահու կյանքի հավատը ծանր հարկ է մարդկանց վրա, որոնք չեն կարողանում ապրել մինչև մահ, դադարում են ապրելուց ավելի շուտ, քան հասցնում են մահանալ[13]։
  • Երևակայությունը հենց նրա համար է երևակայություն, որպեսզի լրացնի իրականությունը[14]։
  • Գիտությունը հաճախ շփոթում են գիտելիքների հետ։ Դա կոպիտ թյուրիմացություն է։ Գիտությունը ոչ միայն գիտելիք է, այլև իմացություն, այսինքն` գիտելիքներն ինչպես հարկն է օգտագործելու կարողություն[15]։
  • Ով այնպիսի ընկերներ ունի, որոնք ատում են միմյանց, նա արժանի է նրանց ընդհանուր ատելությանը[16]։
  • Անհամեմատ հեշտ է հայր դառնալը, քան հայր մնալը[17]։
  • Յուրաքանչյուր վատ արարք իր մեջ մտրակ է կրում իր մեղավորի մեջքի համար[18]։
  • Արժանավոր մարդը նա չէ, որը թերությոններ չունի, այլ նա, ով արժանիքներ ունի[19]։
  • Խիստ խոսքերը չեն կարող ուժեղ ապացույցներ լինել[20]։
  • Շնորհակալությունը նրա իրավունքը չէ, ում շնորհակալություն են հայտնում, այլ պարտականությունն է նրա, ով շնորհակալ է լինում. շնորհակալություն պահանջելը հիմարություն է, անշնորհակալ լինելը` ստորություն[21]։
  • Փողի կարիք չզգալու ամենահասարակ միջոցն է` ոչ թե ստանալ ավելին, քան հարկավոր է, այլ ծախսել ավելի քիչ, քան կարելի է[22]։
  • Ով իրեն շատ է սիրում, նրան չեն սիրում ուրիշները, որովհետև նրբանկատությունից չեն ցանկանում լինել նրա մրցակիցները[23]։
  • Ոմանք մշտապես հիվանդ են միայն այն պատճառով, որ շատ են հոգ տանում առողջ լինելու համար, իսկ ոմանք էլ առողջ են միայն այն պատճառով, որ չեն վախենում հիվանդանալուց[24]։
  • Ծեր հասակում աչքերը ճակատից տեղափոխվում են ծոծրակի վրա` սկսում ես ետ նայել և ոչինչ չտեսնել առջևում, այսինքն` ապրում ես հուշերով, այլ ոչ թե հույսերով[25]։
  • Մարդու համար ծերությունը նույնն է, ինչ փոշին հագուստի համար` ցուցադրում է բնավորության բոլոր բծերը[26]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 74։
  2. Բանականության սիմֆոնիա, էջ 178
  3. Բանականության սիմֆոնիա, էջ 181
  4. Բանականության սիմֆոնիա, էջ 185
  5. Բանականության սիմֆոնիա, էջ 204
  6. Բանականության սիմֆոնիա, էջ 207
  7. Բանականության սիմֆոնիա, էջ 232
  8. Բանականության սիմֆոնիա, էջ 240
  9. Բանականության սիմֆոնիա, էջ 241
  10. Բանականության սիմֆոնիա, էջ 244
  11. Բանականության սիմֆոնիա, էջ 255
  12. Բանականության սիմֆոնիա, էջ 282
  13. Բանականության սիմֆոնիա, էջ 324
  14. Բանականության սիմֆոնիա, էջ 370
  15. Բանականության սիմֆոնիա, էջ 391
  16. Բանականության սիմֆոնիա, էջ 471
  17. Բանականության սիմֆոնիա, էջ 526
  18. Բանականության սիմֆոնիա, էջ 567
  19. Բանականության սիմֆոնիա, էջ 572
  20. Բանականության սիմֆոնիա, էջ 586
  21. Բանականության սիմֆոնիա, էջ 587
  22. Բանականության սիմֆոնիա, էջ 623
  23. Բանականության սիմֆոնիա, էջ 638
  24. Բանականության սիմֆոնիա, էջ 681
  25. Բանականության սիմֆոնիա, էջ 694
  26. Բանականության սիմֆոնիա, էջ 699
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վասիլի Կլյուչևսկի հոդվածը նաև Վիքիպեդիայում: