Սիլվա Կապուտիկյան

հայ բանաստեղծ, գրող

Սիլվա (Սիրվարդ) Բարունակի Կապուտիկյան (հունվարի 20, 1919օգոստոսի 25, 2006), հայ գրող, բանաստեղծուհի և հասարակական գործիչ։

Սիլվա Կապուտիկյանը

Քաղվածքներ

խմբագրել
  • Դժբախտ է այն մարդը, որն այլևս ոչինչ չունի կորցնելու[1]։
  • Ազնիվ մարդը չի գնում հարմարության, վախենում է արդար ապրելու երջանկությունը կորցնելուց[1]։
  • Կյանքի բոլոր տարիներն էլ հավասար սիրելի են, քանի որ կյանքն ինքն է սիրելի[2]։
  • Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում,
    Եվ իմ չմեռնելը տեւելու է երկար,
    Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում,
    Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա։
  • Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար,
    Առաջնորդներ չնչին ու կեսկատար,
    Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար,
    Դուք եղծությամբ, ստով հասաք կատար։
  • Ու լլկեցիք հոգին ու փշրեցիք նորից
    88-ի հրաշք ժողովրդին.
    Ստիպեցիք լքել հայրենիքը, որին
    Արյուն էին տվել, կյանք ու որդի։
  • Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն ու ես չեմ էլ մեռնում,
    Իսկ թե – անեծք վերին – մնաք ինձնից երկար,
    Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում,
    Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա…
  • Կան երևույթներ, մտքի ու սրտի խոյացումներ ու արվեստի հրաշալիքներ, որոնք ընթեռնելու կամ ըմբռնելու համար միայն սոսկական գրագիտությունը քիչ է. հարկավոր է նաև հոգու, զգայարանների գրագիտություն, հոգեկան փորձ, զգացմունքների հասունություն[3]:
  • Ամեն գրող ու արվեստագետ պետք է իր «այո»-ն և իր «ոչ»-ը ունենա կյանքի ու երևույթների հանդեպ[3]:

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 30. ISBN 99930-2-276-4. 
  2. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 49. ISBN 99930-2-276-4. 
  3. 3,0 3,1 Ֆուձի, հայերեն Արարատ։ Սիլվա Կապուտիկյան, Երկեր, հատոր երկրորդ, Ե․, «Սովետական գրող», 1984։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սիլվա Կապուտիկյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: