Արդարություն
(Վերահղված է Արդարից)
Արդարություն, արդար լինելը, անմեղություն[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Արդարությունն այն է, երբ յուրաքանչյուր ոք (խումբ) անվերապահ կերպով ենթարկվում է իր բնությունից բխող հետևանքներին, օրինակ, ստրուկները կատարում են լոկ այն, ինչ ստրուկներին է վայել[2]։
- Ազնիվ մարդը չի գնում հարմարության, վախենում է արդար ապրելու երջանկությունը կորցնելուց[3]։
- «Լավ», ասացի, թևից կտկտացնելով. «պարտականության կանչը։ Ինչպես մի դատավոր ասաց մյուսին. արդար եղիր, և եթե չես կարող արդար լինել՝ կամայական եղիր։»
- Վիլյամ Ս. Բարոզ, «Մերկ Ճաշ», էջ 6
- Տես այսքան արդար լույսն էլ անարդար բաներ է անում,
Որ մարդիկ ուժեղ լույսից են ավա՜ղ հաճախ կուրանում[4]։
Առանց աղբյուրի
խմբագրել- Ամեն մեկին իրենը տալ՝ կնշանակեր՝ արդարություն ցանկանալ և քաոսի հասնել։
- Իսկապես արդարացի մարդիկ ընծաներ չվերցնող են. նրանք ամեն ինչ հետ են վերադարձնում։ Այդ պատճառով սիրահարների համար նրանք զարհուրանք են։
- Այս սահմանադրական թագավորներին տվել են առաքինությունը. այդ պահից նրանք այլևս չեն կարողանում «անարդարացիություն գործել»,- բայց ախր դրա համար նրանցից նաև վերցրել են իշխանությունը։
- Զայրույթն ամենուրեք անպատեհ է, իսկ ամենից շատ՝ արդար գործի մեջ, որովհետև մթագնում ու պղտորում է այն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա․ Ս․ Ղարիբյան (1969). Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան. հատոր Ա. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա. էջեր 213.
- ↑ 2,0 2,1 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 152. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 30. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 115. ISBN 99930-2-276-4.