Նիկոլայ Գոգոլը (ռուս.՝ Никола́й Васи́льевич Го́голь, ապրիլի 1, 1809 — մարտի 4, 1852), Ուկրաինայում ծնված ռուս գրող։

Նիկոլայ Գոգոլը

Քաղվածքներ

խմբագրել
  • Երիտասարդությունը բախտավոր է նրանով, որ ապագա ունի[1]։
  • Արվեստը շատ է ազնվացնում մարդուն, նրա հոգուն տալով ազնվություն և սքանչելի գեղեցկություն[2]։
  • Բանականությունը անհամեմատ բարձրագույն ընդունակություն է, բայց այն ձեռք է բերվում ոչ այլ կերպ, քան կրքերի նկատմամբ հաղթանակով։
  • Բարի, բերկրալի ծիծաղով կարող է ծիծաղել միայն խորը և բարի հոգին։
  • Ծիծաղը մեծ բան է․ նա չի խլում ո՛չ կյանքը, ո՛չ կայքը, բայց նրա առջև մեղավորը կապկպված նապաստակի է նման։
  • Ինչքան էլ անմիտ են հիմարի խոսքերը, երբեմն դրանք բավական են խելացի մարդուն վրդովվելու համար։
  • Բառերի հետ պետք է ազնվորեն վարվել։
  • Մեզ վիճակված է տառապանքներով ու վշտերով հասնել իմաստության այն նշույլնեին, որոնք ձեռք են բերվում գրքերում։
  • Ճշմարտությունները որքան ավելի մեծ են, այնքան ավելի զգույշ պետք է լինել նրանց հետ, այլապես նրանք հանկարծ կվերածվեն ծեծված ճշմարտությունների, իսկ ծեծված ճշմարտություններին արդեն չեն հավատում։
  • Ընկերությունից ավելի սրբազան կապ չկա։ Հայրը սիրում է իր զավակին, մայրը սիրում է իր զավակին, զավակը սիրում է հորն ու մորը։ Բայց դա այն չէ, եղբայրս․ գազանն էլ է սիրում իր զավակին։ Բայց հոգով, այլ ոչ թե արյունով, հարազատանալ կարող է միմիայն մարդը։
  • Բարոյական ազդեցության ուժը բարձր է ամեն մի ուժից։
  • Դժբախտությունը մեղմացնում է մարդուն․ այդ ժամանակ նրա բնավորությունը դառնում է ավելի զգայուն ու մատչելի՝ առարկաների այն ըմբռնողության համար, որը գերազանցում է սովորական և առօրեական վիճակում գտնվող մարդու ըմբռնողությունից։
  • Զայրույթն ամենուրեք անպատեհ է, իսկ ամենից շատ՝ արդար գործի մեջ, որովհետև մթագնում ու պղտորում է այն։
  • Աշխարհում ապրել և ոչ մի բանով չզգացնել իր գոյությունը՝ դա ինձ սարսափելի է թվում։
  • Գրական աշխարհում մահ չկա, և մեռածները նույն կերպ խառնվում են մեր գործերին և աշխատում մեզ հետ միասին, ինչպես ողջերը։

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 19. 
  2. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 147. 
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Նիկոլայ Գոգոլ հոդվածը նաև Վիքիպեդիայում: