Հայեր
Էթնիկ խումբ, որը սերել և կենսագործում է Հայկական լեռնաշխարհում։
(Վերահղված է Հայից)
Հայեր, ազգ, որի մայրենի լեզուն հայերենն է։ Հայերը համարվում են բնիկ ազգ Հայկական լեռնաշխարհում։
Քաղվածքներ
խմբագրել- Թերևս դժվար է գտնել մի ազգի տարեգրություն, որ ավելի զերծ լինի արատավոր ոճիրներից, քան հայերինը, որոնց առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, իսկ արատները բռնադատման հետևանք[2]։
- Եթե ծանոթանում ենք Մատենադարանի հազարավոր գրքերի պատմությանը կամ կենսագրությանը, տեսնում ենք իսկական հայ ժողովրդի մեծագործությունը, որը չի նվազել անգամ ամենադաժան արհավիրքի եզրերին[3]։
- Էն տեսակ տանջանք ու տառապանք, ինչ որ հայ ժողովուրդն է տեսել արևելյան բռնակալներից ու բարբարոսներից, չի տեսել ոչ մի ժողովուրդ, ոչ մի աշխարհում[3]։
- Իմ սո՛ւրբ ժողովուրդ, ես սիրում եմ, ես պաշտում եմ քո խավար խրճիթները, քո արտասվաթոր հացը և քո արյունաներկ արորը, ես պաշտում եմ քո փլատակ վանքի ամեն մի փշրված քանդակը և համբուրում եմ նրանց մամուռը[3]։
- Ժողովո՛ւրդ հայոց, քո ազատությունը քո ձեռքդ է ամեն բանե առաջ, քո սեփական ուժիդ, քո զենքիդ մեջ[3]։
- Խելացի ու աշխատասեր է հայ ժողովուրդը... ուր էլ լինի սիրալիր ընդունելության է արժանանում բոլոր ժողովուրդների կողմից[3]։
- Ինձ համար դժվար է հավատալ, որ որևէ մեկը կարող է ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը, առանց խորապես ցնցվելու նրա մեծ ողբերգությունից[3]։
- Հայ ժողովուրդը հոգատարությամբ պահպանելով իր հին ու ինքնատիպ կուլտուրան՝ հաջողությամբ զարգացնում է այն՝ նրան տալով չտեսնված փայլ[3]։
- Հայ ժողովուրդը հավերժ է բոլոր նեղ ձորերի մեջ էլ, իր բարձունքների անսահման դաշտերում էլ[3]։
- Ո՜վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է[4]։
- Իմ հա՛յ ժողովուրդ, դու փոքր ես եղել,
- Աղբյուր ես եղել և ոչ թե հեղեղ[4]։
- Պայքարը ապրելու ձև է դարձել հայերիս համար[4]։
- Հայը պիտի ապրի՝ հակառակ դահիճներուն, հայը պիտի ապրի ժողովուրդների սիրագող շղթայի մեկ ոսկի օղակն ըլլալու համար[4]։
- Հայ ժողովուրդն այն բազմագլուխ առասպելական վիշապն է, որ կոչվում է հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված գլխի տեղ բուսնում է նորը և ավելի զորավորը[4]։
- Անհնար է գլուխ չխոնարհել հարազատ հայ ժողովրդի հին և միջնադարյան մշակույթի առջև, անհնար է չհպարտանալ նրա հոյակապ պատմական անցյալով[4]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 247։
- ↑ Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 247-248։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 248։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 249։
- ↑ Գարեգին Նժդեհի հզոր մտքերը