Պատմություն
Պատմություն, մարդկային հասարակության անցյալն ուսումնասիրող գիտություն։
Քաղվածքներ խմբագրել
- Աշխարհի պատմությունը մեծ մարդկանց կենսագրությունն է։ (Թոմաս Կարլայլ)
- Պատմությունը կրկնվում է. դա նրա թերություններից մեկն է[1]։
- Պատմությունը կրկնվում է, ուստի պատմաբանների երևակայությունը չի հերիքում[2]։
- Պատմությունը չի կրկնվում, պարզապես պատմաբանները կրկնում են միմյանց։
- Կլեմենտ Ռոջերս
- Պատմությունը փիլիսոփայությունն է օրինակներով[1]։
- Այն մոլորությունը, թե անցյալը ներկայից լավ է, ըստ երևույթին տարածված է եղել բոլոր դարաշրջաններում[1]։
- Պատմությունից պետք է վերցնել կրակը, այլ ոչ թե մոխիրը[1]։
- Հայոց պատմությունը մի հսկայական մարտիրոսություն է[1]։
- Ինչ մարդն ու նրա գործերն են, այն էլ նրա պատմությունն է[1]։
- Պատմությունն առանց ժամանակագրության ստույգ չէ[1]։
- Երբեմն պատմության մեջ կրկնվում է հեքիաթներում հորինվածը[3]։
- Ճշմարիտ և ստույգ մատենագրությունը մի հայելի է, որի մեջ ցոլանում է ազգի կյանքը[3]։
- Համաշխարհային պատմությունը համաշխարհային դատ է[3]։
- Պատմություն. ետիվ նայիլ, առջիվը տեսնիլ[3]։
- Պատմությունը մեր գործերի գանձարանն է, անցյալի վկան, մեզ համար՝ օրինակ ու խրատ[3]։
- Կեղծ պատմաբաններին հարկավոր է մահապատժի ենթարկել, ինչպես դրամանենգներին[3]։
- Մենք իրավունք չունենք ուշանալու պատմության գնացքից[3]։
- Պատմությունը կյանքի դաստիարակն է[3]։
- Պատմությունը, ինչպես և բնությունը, ունի իր օրենքները[3]։
- Մինչ այժմ գոյություն ունեցած հասարակությունների պատմությունը եղել է դասակարգերի պայքարի պատմությունը[3]։
- Պատմությունը, ավա՜ղ, չի կարող ճիշտ պատասխանել որոշ հարցերի: Օրինակ` հետևյալ հարցին. իսկ ի՞նչ կլիներ, եթե «այսպես» չլիներ[4]:
Աղբյուրներ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 154։
- ↑ Քաղվածքի հեղինակը հայտնի չէ։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 155։
- ↑ Աբել Միքայելյան, Փոփոխության քամին, Ե., Դարակ, 2020: