Վուդի Ալեն
(Վերահղված է Ալեն Ստուարտ Կոնիգզբերգից)
Վուդի Ալեն (անգլ.՝ Woody Allen) կամ Ալեն Ստուարտ Կոնիգզբերգը (անգլ.՝ Allen Stewart Konigsberg) (ծ. դեկտեմբերի 1, 1935), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, գրող, երաժիշտ և թատերագիր։
Քաղվածքներ
խմբագրել- Սեքսը միակ զվարճությունն է, որի ժամանակ ես չեմ ծիծաղում[1]։
- Ես երբեք չէի միանա մի ակումբի, որն ինձ պես մարդուն կթույլատրեր անդամակցել[2][3]։
- Երբ ծնողներս վերջապես հասկացան, որ ինձ առևանգել են, նրանք չկորցրին ոչ մի րոպե և անմիջապես վարձով տվեցին իմ սենյակը[4]։
- Սա ոսկե շղթայով հոյակապ ժամացույց է։ Ես նրանով հպարտանում եմ։ Այն ինձ վաճառել է պապիկս, երբ պառկած էր մահվան մահճում[4]։
- Որոշ ժամանակ մենք որոշում էինք ինչ անել՝ մեկնել Բահամյան կղզինե՞ր, թե՞ ամուսնալուծվել։ Եվ որոշեցինք, որ Բահամները միայն երկշաբաթյա հաճույք են, իսկ ամուսնալուծությունը հավերժական արժեք է[4]։
- Լոս Անջելեսում աղբը չեն թափում։ Այն վերամշակում են հեռուստատեսային շոուների[4]։
- Ձեզ համար ես աթեիստ եմ, Աստծու համար՝ կառուցողական ընդդիմություն[4]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 128. ISBN 99930-2-263-2.
- ↑ goodreads.com։ Վերստացված է՝ 2010-12-20։
- ↑ dictionary-quotes.com։ Վերստացված է՝ 2010-12-20։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Цитаты Аллена