Ալեքսան Բայանդուրյան
Ալեքսան Բայանդուրյան (մայիսի 15, 1973), առաջին գրանցված հաշմանդամն աշխարհում, ով բարձրացել է Արարատ լեռան գագաթը։ Ձախ ոտքը կորցրել է Արցախյան պատերազմի ժամանակ։
Քաղվածքներ
խմբագրել- 2010 թվականի օգոստոսի 4-ին առավոտյան ժամը 8։00-ին իրականացավ իմ ուխտագնացությունը, որը ես նվիրել էի բոլոր զոհված տղաների հիշատակին Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ. քանի որ նրանք բոլորն էլ ուզում էին Արարատի գագաթը զգալ իրենց ոտքի տակ, ես դա իրականացրեցի իրենց պատվին, իրենց ոգով, և դա ինձ համար մեծ պատիվ է։
- Նամակ Րաֆֆի օրացոյցի նախկին աշխատաքից՝ Արմինէ Գրիգորեանին[1]
- Ես ինձ շատ երանելի, աննկարագրելի էի զգում երբ ես արդեն գագաթին էի, և իմ գլխի վրա ծածանվում էր Հայաստանի եռագույն դրոշը, այդ պահին ես չեն կարող բացատրել թե ինչ զգացողություն կար, բայց կարամ ասեմ որ իմ կյանքում նման բան էլ չի լինի որովհետև Արարատ լեռ աշխարհում մեկ հատ կա և ես աշխարհում առաջին մարդն եմ որ մեկ ոտքով բարձրացա և հաղթահարեցի, և թող բոլոր այն մարդիկ ովքեր ունեն ֆիզիկական խնդիր թող նայեն ինձ և իմանան որ մենք ամեն ինչ կարանք մենք կորած չենք։
- Նամակ Րաֆֆի օրացոյցի նախկին աշխատաքից՝ Արմինէ Գրիգորեանին[1]
- ...դա դեռ վերջը չէ, եթե ես գտնեմ հովանավոր կբարձրանամ նաև Էվերեստը որը իմ կյանքում Արարատից հետո երկրորդ երազանքն է, 8848 մետր. դա ռեակտիվ ինքնաթիռի թռիչքային բարձրությունն է։
- Նամակ Րաֆֆի օրացոյցի նախկին աշխատաքից՝ Արմինէ Գրիգորեանին[1]
Ծանոթագրություններ
խմբագրել