Ալիսը հրաշքների աշխարհում
(Վերահղված է Ալիսը Հրաշքների Աշխարհումից)
«Ալիսը Հրաշքների Աշխարհում» (անգլ.՝ Alice's Adventures in Wonderland), անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլի դասական մանկական վեպը, որը հրատարակվել է 1865 թվականի հուլիսի 4-ին՝ երեք տարի այն բանից հետո, երբ պատմությունն առաջին անգամ պատմվել էր Լիդել քույրերին՝ Ինային, Ալիսին, և Էդիթին, և խոստացվել, որ գրի է առնվելու՝ Ալիսի ապսպրանքով։
Քաղվածքներ
խմբագրել- Ոսկի կեսօր. մեղմ սահում է
Մեր նավակը գետն ի վար։
Դեպի թիակներն են ձգվում
Փոկրիկ ձեռքերն անդադար
Ու փորձում են ղեկավարել
Որպես հմուտ թիավար:
- Բացման բանաստեղծություն, առաջին տուն
- Եվ հյուսվում են հրաշքների
Հեքիաթները մաքրազարդ
Ու դեպքերը արտասովոր...
Վերջացած են նրանք արդ.
Մայրամուտի լույսի ներքո
Տուն ենք գնում մենք զվարթ:
- Բացման բանաստեղծություն, վեցերրորդ տուն
- Անգին Ալիս, քնքուշ ձեռքով
Պահիր հեքիաթն ամեն օր,
Թող մանկության հուշ նա լինի,
Ինչպես ծաղկեփունջ, որ
Ուխտավորն է սիրով քաղել
Ճամփաներում հեռավոր:
- Բացման բանաստեղծություն, յոթերրորդ տուն
Ցած դեպի ճագարի բույնը
խմբագրել- Ալիսն արդեն ձանձրանում էր, որովհետև գետափին քրոջ կողքին նստած ոչինչ չէր անում։ Մեկ, երկու անգամ նա աչք գցեց քրոջ կարդացած գրքին, բայց այնտեղ ո՛չ նկար կար, ո՛չ էլ խոսակցություն։
«Էլ ինչ գիրք, ― մտածեց Ալիսը, ― որ ո՛չ նկար ունի, ո՛չ խոսակցություն»։
- Բացման պարբերություն
- Ալիսին բոլորովին տարօրինակ ու արտասովոր չթվաց այն, որ ճագարն անցնելիս ինքնիրեն խոսեց.
― Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, ուշանում եմ, շատ եմ ուշանում։
(Երբ նա հետագայում մտածեց այդ մասին, գլխի ընկավ, որ ինքն այդ ժամանակ պետք է որ զարմացած լիներ, բայց այդ բոլորն իրեն բնական էր թվացել)։
Իսկ երբ ճագարը բաճկոնի գրպանից հանեց ժամացույցը, ուշադիր նայեց ու ապա շարունակեց ճանապարհը, Ալիսը վեր թռավ։ - Դե, իհարկե, այսպիսի վայրէջքից հետո սանդուղքից գլորվելն ինձ համար դադարկ բան է։
- Ալիս
- Ինչպես տեսնում եք, այնպիսի արտասովոր բաներ էն կատարվում, որ Ալիսը մտածում էր, թե շատ քիչ բաներ կան իրոք անհնարին։
Այլևս փոքրիկ դռան մոտ սպասելը միտք չուներ։ Եվ նա շտապ հետ գնաց դեպի սեղանը, կիսով չափ հույս ունենալով այնտեղ գտնել մեկ ուրիշ բանալի կան գոնե կանոնների գիրք՝ մարդկանց հեռադիտակի նման ծալծլելու մասին։ Այս անգամ նա սեղանի վրա գտավ մի շիշ (որն, իհարկե, նոր էր հայտնվել), որի վզիկի թղթե պիտակի վրա մեծ-մեծ տառերով գեղեցիկ տպագրված էր. «ԽՄԻՐ ԻՆՁ»։ - Եթե մի կաթիլ խմեր «թույն» պիտակ ունեցող շշից, վաղ թե ուշ անպայման փորը կցավեր։
- Լավ, կուտեմ, և եթե սա ինձ մեծացնի, կկարողանամ վերցնել բանալին, իսկ եթե ավելի փոքրացնի, կսողամ դռան տակից, այնպես որ երկու դեպքում էլ պարտեզ կընկնեմ, իսկ դրանից հետո ինչ ուզում է թող լինի։
- Ալիս
Արցունքի լճակը
խմբագրել- Մեր փոքրիկ կոկորդիլոսը
Լավ է պոչը խնամում.
Ամեն օր մտնում է Նեղոսը՝
Թեփուկներն է լվանում:
- Ալիս. Սա ծաղրերգություն է Իսահակ Վաթզի «Ալարկոտության ու չարաճճիության դեմ» բանաստեղծության՝
- Ինչպես է փոքրիկ մեղուն ժրաջան
Բարելավում ամեն պայծառ ժամ
Եվ հավաքում մեղր ամբողջ օր
Բացված ծաղկից յուրաքանչյուր:
Վազքի մրցում և երկար վերջավորություն
խմբագրել- ―...Նույնիսկ Սթիգանդը՝ Քենթրբերիի հայրենասեր արքեպիսկոպոսը գտավ, որ...
― Ի՞նչ գտավ, ―հարցրերց Բադը։
― Գտավ, որ, անհրաժեշտ է... ― զայրացավ Մուկը, ―իհարկե, դուք գիտեք, թե ինչ է նշանակում դա։
― Շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում, ― ասաց Բադը, ― երբ ես որևէ բան եմ գտնում, իսկ դա սովորաբար գորտ կամ որդ է լինում, անհրաժեշտ եմ համարում ուտել։ Հարցն այն է, թե ի՞նչ գտավ արքեպիսկոպոսը։ - Վերջապես Դոդոն ասաց,
― Բոլորն էլ շահեցին և բոլորն էլ պետք է մրցանակ ստանան։ - Չնայած այդ բոլորը Ալիսին հիմարություն էր թվում, բայց նրանք այնքան լուրջ տեսք ունեին, որ նա չհամարձակվեց ծիծաղել, այլ ստիպված արժանապատվությամբ խոնարհվեց ու վերցրեց ընծան՝ հնարավորին չափ հանդիսավոր կեցվածք ընդունելով։
Ճագարը ներս է ուղարկում փոքրիկ Բիլին
խմբագրել- Ու՜ֆ իմ մորթին ու բեղիկները։
- Ճերմակ Ճագարը
Թրթուրի խորհուրդը
խմբագրել- Մի որոշ ժամանակ Թրթուրն ու Ալիսը լուռ դիտում էին միմյանց։ Վերջապես, Թրթուրը բերանից հանեց նարգիլեն ու դիմեց աղջկան թույլ, քնկոտ ձայնով.
-- Դու ո՞վ ես։
Այս հարցը խոսակցություն սկսելու համար քաջալերող նախաբան չէր։ Ալիսը փոքր-ինչ քաշվելով պատասխանեց.
-- Ես... ես չգիտեմ թե ով եմ ես հիմա, պարոն։ Ես միայն գիտեմ, թե ով էի այսօր առավոտյան, բայց այնքան շատ եմ փոխվել առավոտից ի վեր։
-- Ի՞նչ ես ուզում ասել, -- խիստ հարցրեց Թրթուրը, --բացատրի՛ր միտքդ։
-- Շատ եմ ցավում, պարոն, բայց չեմ կարող միտքս բացատրել, որովհետև ինչպես տեսնում եք, ես՝ ես չեմ։
-- Չեմ տեսնում։
-- Դժբախտաբար ավելի պարզ հնարավոր չէ ասել, -- վերին աստիճանի քաղաքավարի ասաց Ալիսը, -- ես ինքս էլ չեմ հասկանում, թե ինչից սկսեց, բայց մի օրում այդքան անգամ փոխվելուց հնարավոր է գլուխդ կորցնես։ - Ծերացել ես, Վիլյամ հայրիկ, -- ասաց տղան իր հորը, --
Ու մազերդ սպիտակել են ձյան պես,
Սակայն գլխի վրա կանգնած՝ անց ես կացնում քո օրը,
Քո տարիքում սազակա՞ն է արդյոք քեզ:
Խոզն ու պղպեղը
խմբագրել- -- Դու շատ բան չգիտես, -- նկատեց Դքսուհին, -- և դա փաստ է։
- Լավ քոթակ տուր քո տղային,
Եթե հանկարծ փռշտա.
Օյիններ են սիրում խաղալ,
Մեր ջիգրու՛ են անում դա։
- Դքսուհի
- Քոթակում եմ իմ տղային
Եթե հանկարծ փռշտա.
Թողնես ամբողջ օրը նստած
Կարմիր պղպեղ ուտի նա։
- Դքսուհի
- -- Բարի եղեք, ասացեք, ո՞րն է անտառից դուրս գալու ճանապարհը։
-- Դա կախված է այն բանից, թե ու՞ր ես ուզում գնալ։
-- Ինձ համար միևնույն է, -- ասաց Ալիսը։
-- Ուրեմն նշանակություն չունի, թե ուր կգնաս։
- -- Բայց ես չեմ ուզում խելագարների մոտ գնալ, -- նեղսրտեց Ալիսը։
-- Դու չես կարող չգնալ, մենք բոլորս էլ այստեղ խելագարներ ենք։ Ես խելագար եմ, դու խելագար ես։
-- Իսկ որտե՞ղից գիտեք, որ ես խելագար եմ։
-- Եթե խելագար չլիների, այստեղ չէիր գա։
ալիսը համաձայն չէր Կատվի ասածներին։ Այնուամենայնիվ, շարունակեց.
-- Իսկ որտեղի՞ց գիտեք, որ դուք խելագար եք։
-- Սկսենք այն բանից, որ Շունը խելագար չէ։ Համաձա՞յն ես։
-- Ենթադրենք։
-- Դե, ուրեմն, -- շարունակեց Կատուն, -- Շունը գռմռում է, երբ բարկանում է, իսկ երբ գոհ է, պոչն է շարժում։ Ես գռմռում եմ, երբ գոհ եմ և պոչս եմ շարժում, երբ բարկացած եմ։ Դրա համար էլ ես խելագար եմ։ - Ես շատ եմ տեսել կատու՝ առանց ժպիտի, բայց ժպիտ՝ առանց կատվի, երբեք։ Դա ամենահետաքրքիր բանն է, որ երբևէ տեսել եմ իմ ամբողջ կյանքում։
- Ալիս
Խելահեղ թեյըմպում
խմբագրել- -- Խնդրում եմ ուրիշի գործերին չխառնվել, -- խիստ ասաց Ալիսը, -- դա անվայել բան է։
Լսելով այդ, Գլխարկագործը աչքերը չռեց, բայց ասաց հետևյալը.
-- Ի՞նչ նմանություն կա ագռավի և գրասեղանի միջև։
«Այժմ մի քիչ կծիծաղենք, ի՜նչ լավ է, որ անցանք հանելուկներին», --մտածեց նա և բարձրաձայն ավելացրեց.
-- Հենց հիմա կասեմ դրա պատասխանը։
-- Կարծում ես կարո՞ղ ես, -- հարցրեց Մարտյան Նապաստակը։
-- Իհարկե՛։
-- Դե՛, ուրեմն ասա, -- ավելացրեց Մարտյան Նապաստակը։
-- Կասեմ, -- շտապ վրա բերեց Ալիսը, -- առնվազն... առնվազն, ես կարծում եմ, որ... գիտե՞ք ինչ, դրանք միևնույն բաներն են։
-- Բոլորովին էլ ոչ, -- հակաճառեց Գլխարկագործը, -- եթե այդպես լիներ, ապա հետևյալ նախադասությունները միևնույն բանը կնշանակեին. «Ես տեսնում եմ այն, ինչ ուտում եմ» և «Ես ուտում եմ այն, ինչ տեսնում եմ»։
-- Նույն ձևով էլ կարող էիր ասել, -- ավելացրեց Մարտյան Նապաստակը, -- որ՝ «Ես սիրում եմ այն, ինչ ունեմ» և «Ես ունեմ այն, ինչ սիրում եմ» մտքերը մեկ իմաստ ունեն։
--Դու նույնպես կարող էիր ասել, -- շարունակեց Քնամուկը խոսելով քնի մեջ, որ՝ «Ես շնչում եմ, երբ քնած եմ» նույնն է, ինչ որ՝ «Ես քնած եմ, երբ շնչում եմ»։
-- Դա քեզ համար է միևնույնը, -- սաստեց Գլխարկագործը և այստեղ խոսակցությունն ընդհատվեց. խումբը մի պահ լուռ նստեց։ Մինչ այդ Ալիսը մտածում էր ագռավների ու գրասեղանների մասին, բայց ոչ մի նմանություն չկարողացավ գտնել։ - Ես քեզ չէի՞ ասում, որ կարագը սրա համար չէ։
- Գլխարկագործը իր ժամացույցի մասին
- Շողա չղջիկ, կայծկլտա՛,
Ուզածդ ո՞վ կիմանա...
Թռչիր օդում շարունակ,
Ինչպես թէյի մի պնակ...
- Գլխարկագործ
Թագուհու քրոքեթի դաշտը
խմբագրել- Թագուհին զայրույթից կապտեց և մի պահ վայրի գազանի նման անթարթ Ալիսին նայելուց հետո ճչաց.
-- Կտրե՛լ սրա գլուխը, կտրե՛լ։
-- Հիմարությու՜ն, -- վճռական ու համարձակ նետեց Ալիսը։
Թագուհին լռեց։ - Ալիսի համար շատ դժվար էր կառավարել իր կարմրաթևիկին։ Նա միայն կարողացավ թռչունի մարմինը թևի տակ դնել, բայց ոտքերը մնացին կախ ընկած։ Բայց և այնպես ամեն անգամ, երբ ուղղում էր թռչունին և պատրաստվում նրա գլխով հարվածել ոզնուն, թռչունը թեքում էր վիզե և ապուշ կտրած այնպես էր նայում Ալիսին, որ վերջինս չէր կարողանում ծիծաղը զսպել։ Ի վերջո հաջողվեց նրա գլուխն իջեցնել, պահել հարվածի պատրաստ, բայց արդեն ուշ էր։ Ոզնին ուղղվել էր ու դանդաղ հեռանում էր։ Այնտեղ, ուր Ալիսն ուզում էր ուղարկել ոզնուն՝ կամ թումբ էր լինու, կամ էլ ակոս, իսկ երկծալ զինվորները շարունակ ոտքի էին կանգնում ու տեղից տեղ վազում, այնպես որ Ալիսը շուտով եզրակացրեց, որ այդ չափազանց դժվար խաղ է։
- Սրանք շատ են սիրում գլխատել, բայց զարմանալին այն է, որ դեռ կենդանի մնացողներ կան։
- Ալիս
- Եվ շուրջն էր նայում փախուստի ճանապարհ գտնելու, աննկատ ծլկելու համար, երբ հանկարծ օդում նկատեց մի տարօրինակ կերպարանք։ Սկզբում իրոք խիստ զարմացավ, բայց մի քանի րոպե ուշադիր դիտելուց հետո գլխի ընկավ, որ դա ժպիտ է և ինքն իրեն ասաց.
-- Չեշիրյան Կատուն է։ Հիմա մի քիչ կզրոցենք։
-- Ինչպե՞ս ես, -- հարցրեց Կատուն միայն այն ժամանակ, երբ երևաց բերանը։
Ալիսն սպասեց այնքան, մինչև հայտնվեցին Կատվի աչքերը և գլխով արեց։
«Եթե ականջները կամ թեկուզ դրանցից մեկը չհայտնվի, չեմ խոսի», -- մտածեց նա։ - -- Կատուն կարող է նայել թագավորին, -- առարկեց Ալիսը, -- ես նման մի բան կարդացել եմ, բայց չեմ հիշում որտեղ։
- Մոտ գնալով զարմանք կտրեց՝ տեսնելով հոծ բազմություն հավաքված Կատվի շուրջը։ Վեճ էր գնում դահճի, Թագավորի և Թագուհու միջև, որոնք բոլորն էլ խոսում էին միաժամանակ, իսկ մնացածները դժգոհ ու անհանգստացած լռում էին։
Կեղծ կրիայի պատմությունը
խմբագրել- -- Նորի՞ց մտքերի մեջ ընկար, -- սուր ծնոտի մի ուժեղ հարվածով հարցրեց Դքսուհին։
-- Ես իրավունք ունեմ մտածելու, -- կտրուկ պատասխանեց աղջիկը, որովհետև արդեն սկսել էր փոքր ինչ անհանգստանալ։
-- Ճիշտ այնպիսի իրավունք, ինչպիսին ունեն խոզերը թռչելու, -- վրա տվեց Դքսուհին։ - Սկզբում, անշուշտ, մրել-կարթել, -- բացատրեց Կեղծ Կրիան, -- իսկ հետո թվաբանության չորս գործողությունները՝ գուշակել, մանել, ցանկապատել, բարակել։
- Կեղծ Կրիա
Խեցգետնի կադրիլը
խմբագրել- -- Մի քիչ արագ չէի՞ր քայլի, -- մեռլանն ասաց խխունջին, --
Ծովախոզը մեզ է հասնում ու նստում է իմ պոչին։
Մի տես՝ կրիա ու խեցգետին ոնց են մրցում իրար հետ,
Նրանք արդեն ծովափ հասան, իսկ դու իզուր ես մնում հետ,
Ե՛կ միացիր դու մեր պարին, ե՛կ սլացիր դու մեզ հետ,
Ե՛կ միացիր, ե՛կ միացիր, ե՛կ սլացիր դու մե հետ: - -- Ուզու՞մ եք, ձեզ պատմեմ իմ այսօրվա արկածները, -- երկչոտ սկսեց Ալիսը, -- կարիք չկա երեկվա դեպքերի մասին խոսել, որովհետև ես երեկ ուրիշ էի։
-- Բացատրիր միտքդ, -- ասաց Կեղծ Կրիան։
-- Ո՛չ, ո՛չ, սկզբից արկածները, -- անհամբերությամբ բղավեց Արծվառյուծը, -- բացատրությունները սարսափելի երկար ժամանակ են խլում։
Ո՞վ է գողացել կարկանդակները
խմբագրել- -- Վկայություն տուր, -- ասաց թագավորը, -- և հանգիստ կանգնիր, թե չէ տեղնուտեղը գլխատել կտամ։
Բայց այդ խոսքերն անհրաժեշտ ազդեցություն չգործեցին գլխարկագործի վրա։ Նա մեկ մի ոտքին էր հենվում, մեկ՝ մյուս ու սարսափահար նայում Թագուհուն և այն աստիճան էր հուզվել, որ կարագահացի փոխարեն կծեց բաժակը։
Հենց այդ պահին Ալիսին համակեց մի տարօրինակ զգացում, և դա այնպես շփոթեցրեց նրան, որ երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ. վերջապես գլխի ընկավ՝ ինքը նորից սկսել էր աճել։ Սկզբում որոշեց հեռանալ դահլիճից, բայց դեռ տեղը կբավականացներ իր համար։ - -- Իսկ ի՞նչ ասաց Քնամուկը, -- հարցրեց ատենակալներից մեկը։
-- Այդ մեկը չեմ հիշում, -- պատասխանեց Գլխարկագործը։
-- Դու պետք է հիշես, -- պնդեց Թագավորը, -- թե չէ գլխատել կտամ։ - Այստեղ ծովախոզերից մեկն սկսեց ծափահարել, բայց նրան անմիջապես կանխեցին։ (Քանի որ դա շատ դժվար բան է, ես ձեզ կբացատրեմ, թե այդ գործն ինչպես գլուխ բերեցին։ Դատարանի կատարածուները ծայրին պարաններ ունեցող մի լայն պարտ բերեցին, ծովախոզին գլխիվայր մտցրին մեջն ու նստեցին վրան)։
-- Լավ էր, տեսա, -- ուրախացավ Ալիսը, -- շատ հաճախ եմ լրագրերում կարդացել. «Դատի վերջում ծափահարության մի քանի փորձեր եղան, բայց դատարանի կատարածուներն անմիջապես կանխեցին»։ Մինչև այժմ չէի հասկացել դրա նշանակությունը։
Ալիսի վկայությունը
խմբագրել- -- Որտեղից սկսեմ, ձերդ գերազանցություն, -- հարցրեց նա։
-- Սկսիր սկզբից, -- խիստ ասաց Թագավորը, -- կարդա մինչև վերջ ու հենց հասնես վերջին՝ վերջացրու։ - Ինձ կանչեցին՝ խույս տվեցի ես փորձից,
(Ամեն մեկի համար փաստ է ակնհայտ).
Իսկ եթե նա ձեռք չքաշի այդ գործից,
Ինչեր պիտի գլխիդ բերի գործը այդ։ - Իմ կարծիքով, եթե խորը մտածենք,
(Երբ նա պոռթկաց ու որոշեց վայր իջնել),
Դու եղել ես ընդամենը մի արգելք
Մեր բոլորի և սրա-նրա միջև։
Թող չիմանա, որ նա սիրում է սրանք,
Թող ոչ մեկը երբեք ոչինչ չիմանա,
Թող չիմանան այս մեծ գաղտնիքը նրանք,
Այն հավիտյան միայն մեր մեջ թող մնա։
- -- Սկզբում պատիժը, հետո դատավճիռը։
- Սրտերի Թագուհին
- -- Դուք ձեզնից ի՞նչ եք ներկայացնում, -- բղավեց Ալիսը (նա արդեն իր նախկին հասակն էր ընդունել), -- դուք խաղաթղթի մի կապուկ եք և ուրիշ ոչինչ։
Աղբյուրներ
խմբագրել- Լուիս Քերոլ (1994). Սոնա Սեֆերյան և Սամվել Մկրտչյան. ed. Ալիսը հրաշքների աշխարհում. Սամսոն Հրատարակչություն. ISBN 8077-0203-4.