Անդրիաս Ղուկասյան

հայ հասարակական, քաղաքական գործիչ

Անդրիաս Մարատի Ղուկասյան (մայիսի 12, 1970, Երևան), հայ հասարակական, քաղաքական գործիչ, 2013 թվականի ՀՀ Նախագահի ընտրությունների թեկնածու։

Անդրիաս Ղուկասյան

Քաղվածքներ

խմբագրել
  • Շաբաթ օրն, ըստ երևույթին, ցուցարարներին մոլորության մեջ դրեց Վալերի Օսիպյանը, երբ հայտարարեց, որ ոստիկանությունը մտադրություն չունի ուժով ազատել պողոտան, այսինքն՝ ոստիկանությունը հարգանքով է վերաբերվում փողոցի արգելափակման իրավունքին։ Տեսանք, որ ինքն այսօր իր խոստումից դուրս եկավ։ Ընդ որում, ինքն այդ օրն ասել էր, որ եթե ուժ գործադրվի, ապա ինքը պատրաստ է հրաժարական տալ[1]։
  • 7.5 հազար հոգով գայի՞նք Գալուստ Սահակյանի հետ հանդիպման, եթե 7.5 հազար հոգով գայինք, կվախենար, կփախչեր[2]։
  • Բոլորի համար ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունը ընտրախախտումներ կատարող կուսակցություն է, բոլորի համար ակնհայտ է, որ որպես երկիրը կառավարող ուժ՝ դա կոռուպցիային հովանավորող քաղաքական ուժ է։ Ուստի, հասկանալի է, որ եթե ընդդիմադիր ուժերը ճանաչում են այդ ուժի իրավունքը՝ ընտրություններում մասնակցել, արդեն պարտված են[3]։
  • Որքան էլ ասֆալտը որակով փռված լինի բետոնե սյուների վրա, որքան էլ բետոնը որակով լինի, դա մշակութային արժեք չէ, մենք չենք պատրաստվում վրաններ տեղադրել Օպերայի շենքի, Թումանյանի և Սպենդիարյանի արձանների վրա[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Անդրիաս Ղուկասյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: