Դավիթ Անհաղթ

հայ փիլիսոփա
(Վերահղված է Անհաղթ Դավիթից)

Դավիթ Անհաղթ (5-րդ - 6-րդ դարեր), հայ միջնադարյան փիլիսոփա և նեոպլատոնականության հետևորդ։

Դավիթ Անհաղթը

Քաղվածքներ

խմբագրել
  • Սխալների դեմ պայքարելը ինքնին արվեստ է և գիտություն[1]։
  • Բնությունը հավիտենական մտածումի արտահայտությունն է ժամանակի մեջ[2]։
  • Փիլիսոփայությունը պետք է առաջնորդի մարդուն դեպի ճշմարիտ գիտելիքը և սովորեցնի ինչպես խուսափել չարից[3]։
  • Մաթեմատիկան, որպես բնագիտության ու աստղագիտության հետ հաղորդակցվող գիտություն, գտնվում է այս երկուսի մեջտեղում, որովհետև բնագիտության նման նյութական է և աստվածաբանության նման ոչ նյութական[4]։
  • Զարմանքը փիլիսոփայության սկիզբն է[5]։
  • Վեցամսյա և ութամսյա ծնված երեխաները չեն ապրում, իսկ յոթ ամսականները ապրում են։ Երեխաները սովորաբար յոթ ամսական ժամանակ ատամ են հանում, իսկ յոթ տարեկան հասակում փոխում են[5]։
  • Ովքեր գեթ մի անգամ փիլիսոփայական խոսք են տենչում և պատեհ առիթ են ունենում լոկ մատի ծայրով ճաշակել նրա քաղցրությունը, նրանք բոլոր երկրավոր հոգսերին «մնաք բարյավ» ասելով, ողջախոհ մի մոլությամբ անձնատուր են լինում նրան[5]։
  • Փիլիսոփայությունը, որպես ամենակատարյալը, բոլոր արվեստների մայրն է ու պատճառը[6]։
  • Սպիտակությունը առհասարակ գույն է՝ տեսողությունը լայնացնող, իսկ սևությունը առհասարակ գույն է՝ տեսողությունը նեղացնող[7]։
  • Պատը ուղղահայաց կառուցելու համար պետք է նախ հիմքը կառուցել[8]։
  • Եթե մարդկությունը գոյություն չունենար, ամեն ինչ անկատար կլիներ[9]։
  • Եթե կա մարդը, ապա դա ծիծաղող էակ է, և եթե կա ծիծաղող էակ, ապա դա մարդն է[9]։
  • Եթե չկան մասերը չի կարող գոյություն ունենալ նաև ամբողջը[10]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 18. ISBN 99930-2-276-4. 
  2. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 133. ISBN 99930-2-276-4. 
  3. Սեյրանուհի Գեղամյան, ed (2008). Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ. «Գրաբեր» ՍՊԸ հրատարակչություն. էջ 38. ISBN 978-99941-817-9-7. 
  4. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 154. 
  5. 5,0 5,1 5,2 Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
  6. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 113. ISBN 99930-2-263-2. 
  7. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 117. ISBN 99930-2-263-2. 
  8. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 162. ISBN 99930-2-263-2. 
  9. 9,0 9,1 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 262։
  10. Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Դավիթ Անհաղթ հոդվածը նաև Վիքիպեդիայում: