Անջելինա Ջոլի
Անջելինա Ջոլի Վոյթ, առավել հայտնի որպես Անջելինա Ջոլի (անգլ.՝ Angelina Jolie Voight, հունիսի 4, 1975, Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել։
Քաղվածքներ
խմբագրել- Ես ոչնչի համար չեմ ափսոսում. երբեք չեմ ափսոսել։ Ես չեմ հավատում, որ ափսոսանքը կարող է ինչ-որ արդյունք տալ։ Քանի դեռ դու ափսոսում ես, դու մեղադրում ես քեզ, քանի դեռ մեղադրում ես քեզ, դու վանդակում ես։
- Երբեք պետք չէ մեղավորներ փնտրել։ Պետք է ապրել առանց որևէ մեկին ցավեցնելու, մեղադրելու… պետք է ապրել միանգամայն ազատ։
- Մենք ինչ-որ մեկին սիրում ենք ոչ թե նրա համար, որ վերջապես հանդիպել ենք մեր իդեալին, այլ այն պատճառով, որ գտել ենք մեր իդեալը անկատար մեկի մեջ։
- Իմ մտերիմների շրջանակը խիստ նեղ է, ուստի քչերի հետ կարող եմ ինձ թույլ տալ իսկապես անկեղծ լինել։ Հենց այդ պատճառով մենակությունը երբեմն բավականին արժանի զրուցակից է։
- Երբ դու ի սրտե ինչ-որ լավ բան ես անում հանուն մյուսների և դրան ի պատասխան շնորհակալություն չես ակնկալում, ինչ-որ մեկը դրա մասին գրում է ճակատագրի գրքում և քեզ ուղարկում է այնպիսի երջանկություն, որի մասին անգամ երազել չէիր կարող[1]։
- Մարդիկ ասում են, որ դու գնում ես սխալ ճանապարհով, երբ դա ուղղակի քո ճանապարհն է։
- Նույնիսկ ուժեղ մարդկանց անհրաժեշտ է ուժեղ մեջք։ Դա վերաբերվում է և կանանց, և տղամարդկանց։
- Պետք է ամեն մի օրը ապրես այնպես, կարծես դա վերջինն է, որպեսզի ոչնչի համար չզղջաս։
- Ամենալավ բանը, որին ընդունակ է մարդը, դա այն է, երբ նա ապրում է զգացմունքներով, բայց զգում է սրտով։
- Երբ ինչ-որ մեկը քեզ սիրում է, և երբ դու ինչ-որ մեկին երջանկացնում ես, սկսում ես քեզ զգալ, որպես աշխարհի ամենագեղեցիկ մարդ։
- Ինքնասպանությունն այն երևույթն է, երբ մարդը գնում է Աստծո մոտ առանց հրավերքի։
- Սերն այն է, երբ դու տալիս ես, և ցանկանում ես ավելի շատ տալ, իսկ կիրքն այն է, երբ դու վերցնում ես, և ցանկանում ես ավելի շատ վերցնել։
- Գիտե՞ք՝ ինչն է իրավունք վերապահում կնոջը մեքենայով կանգ առնել Լոս Անջելեսի հաշմանդամների համար նախատեսված կայանում։ Առաջին չափսի կրծկալը։
- Երեխաները մեր թուլությունն են, միևնույն ժամանակ նաև մեր ուժն են։
- Արցունքներով ոչնչի չես հասնի, գրկախառնությունը դժվար պահերին չի օգնի, բայց երջանկությունը պետք է կիսես միայն այն մարդու հետ, ում սիրում ես։ Իսկ դատարկությունը և հուսահատությունը ավելի լավ է հաղթահարես ինքդ։
- Պատասխանատվությունը շատ մեծ ուժ է իրենից պարունակում։ Միշտ հնարավորություն կա փոխել կյանքի ընթացքը, և դիմակայել այն մարդկանց ագրեսիային, ովքեր մնում են անպատիժ։
- Երբ դու սխալվում ես, դա ոչ մեկին չպետք է վերաբերի։ Այն, ինչը մարդիկ համարում են սխալ, քեզ համար այդ նույնը կարող է լինել գիտակցված ընտրություն։
Ծանոթագրություններ
խմբագրել
Աղբյուրներ
խմբագրել