Առաջընթաց
Առաջընթաց, առաջ գնալը, զարգացում[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Կյանքում միակ երջանկությունը առաջընթացի մշտական ձգտումն է[2]։
- Նույնիսկ ամենաչնչին առաջընթացը պահանջում է երկար տարիների հասունացում[2]։
- Անհանգստությունը անբավարարվածություն է, իսկ անբավարարվածությունը առաջընթացի առաջնագույն պայմանն է[2]։
- Պատմությունը ցույց է տալիս, որ առաջընթացն անհնար է առանց պայքարի[3]։
- Յուրաքանչյուր դարաշրջան իր խնդիրներն ունի, և դրանց լուծումն ապահովում է մարդկության առաջընթացը[3]։
- Ով առաջ չի նայում, հայտնվում է հետևում[3]։
- Ամեն ինչ հոսում է, անշարժ բան չկա[3]։
- Իմ հետևորդները պետք է գերազանցեն ինձ, հակադրվեն ինձ, նույնիսկ խորտակեն իմ աշխատանքը՝ միաժամանակ շարունակելով այն։ Միայն այդպիսի հետևողական խորտակիչ աշխատանքից է ծնվում առաջադիմությունը[3]։
- Երբ մարդ չի քայլում իր ժամանակի հետ, առաջ սլացող մարդկանց ոտքերի տակ արգելք է դառնում ու ոտնատակ լինում[3]։
- Հառաջադիմություն կը պոռանք և ետ-ետ կերթանք[3]։
- Առաջընթացը պատահականություն չէ, այլ անհրաժեշտություն[3]։
- Առաջընթացը բնության օրենքն է[3]։
- Ով արմատախիլ է անում իր սխալներն ու հաղթահարում թերությունները, եռանդուն կերպով ու հաստատապես առաջ ընթանալով՝ իր զարգացման մեջ կհասնի մեծ բորձունքների[3]։
- Գիտությունների և մեքենաների առաջընթացը օգտակար միջոց է, սակայն քաղաքակրթության միակ նպատակը մարդու զարգացումն է[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա․ Ս․ Ղարիբյան (1969). Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան. հատոր Ա. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա. էջեր 174.
- ↑ 2,0 2,1 2,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 61։
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 62։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 63։