Արամայիս Սահակյան

հայ հրապարակախոս, երգիծաբան, արձակագիր, բանաստեղծ, գրող

Արամայիս Ադամի Սահակյան (մայիսի 24, 1936, Բաշքենդ (այժմ՝ Արծվաշեն) — մարտի 14, 2013, Երևան), հայ գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս։

Քաղվածքներ

խմբագրել
  • Եթե ձեր ճամփին վատ մարդիկ տեսնեք,
Մի՛ կարծեք վատն են մարդիկ անխտիր։
Այդ նույնն է, եթե դաշտում փուշ տեսնեք
Եվ չնկատեք ծաղիկներն ընտիր[1]։
  • Արեգակին պետք է հեռվի՜ց նայել,
Կայրի՛, եթե շատ մոտենաս։
  • Մեկին իբր սիրահարված
Կատակելով սեր ես հայտնում,
Բայց կատակը կամաց-կամաց
Լրջություն է մի օր դառնում[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արամայիս Սահակյան, Եթե ձեր ճամփին վատ մարդիկ տեսնեք, «Ես քո զավակն եմ Հայաստան», Երևան (1986)
  2. «Ջահելության ճամփի վրա» - grqamol.am/


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արամայիս Սահակյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: