Արարատ Սարգսյան
հայ նկարիչ
Արարատ Վանիկի Սարգսյան (1956, հոկտեմբերի 20, Գյումրի), նկարիչ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2008)։
Քաղվածքներ
խմբագրել- Քաղաքային պեյզաժը սակավադեպ ժանր է հայ նկարչության մեջ։ Թեև ես Հայաստանի քաղաքներին նվիրված նկարաշար ունեմ, բայց այդ պակասն ավելի զգացի՝ հերթական անգամ վեդուտայի նկարիչների գործերը նայելով։ Քաղաքային բնապատկերի մի առանձին ժանր, որի էությունը մի քաղաքի հանդեպ սերն է, զբաղմունքը՝ այդ սերը գեղանկարչության միջոցով ուրիշներին փոխանցելը։ Մի ժանր, որ ծնվել է, ոչ պատահականորեն, Վենետիկում։ Վենետիկը պոետիկ է...[1]:
- Վենետիկը շատ են նկարել իտալացիներն ու օտարները։ Ես էլ եմ հաճախ նույն ցանկությունն ունեցել ջրանցքների քաղաքում լինելով։ Բայց մի պահ հասկացա, որ ավելի շուտ ուզում եմ իմ մանկության ու երիտասարդության Լեննագանը նկարել այն կենդանի քաղաքը, որի պատմական հրապույրը մի խորապատկեր էր, որը մենք չէինք գիտակցում, այլ միայն վայելում էիք։ Այսպես ծնվեց նախագիծը, որը կարելի է կոչել լեննանկարչություն, կամ լենդուտա[1]։
Քաղվածքներ Արարատ Սարգսյանի մասին
խմբագրելԱրարատի կտավներում անցնող հոգևոր մշակույթը կորցնելու կանխազգացում կա։ Բայց կա նաև հանգստի, դադարի զգացողություն, կարծես տեսել ենք հավերժականը, այն, ինչ ընդմիշտ կմնա»[2]։
- Վարդան Ջալոյան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 cultural, , ««ԼԵՆԴՈՒՏԱ» VS ՎԵԴՈՒՏԱ․ԳՅՈՒՄՐԻՆ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ».
- ↑ ԼԵՆՆԱԳԱՆՑԻ Արարատն ու «Լենդուտան»... - TheHayer (en)։ Վերստացված է՝ 2017-05-02։