Արդարադատություն, արդար դատավարություն, անաչառ, ուղղամիտ դատավարություն, ինչպես նաև պետության դատական-դատավարական գործունեությունը[1]։

Արդարադատության խորհրդանիշ Թեմիս աստվածուհին

Քաղվածքներ

խմբագրել
  • Արդարադատությունը բոլոր հասարակական առաքինությունների հիմքն է։
Պոլ Անրի Հոլբախ
  • Դատավորի խոսքը օրենք է, իսկ օրենքը` համր դատավոր։
Ցիցերոն
  • Մի՛ փորձիր ուրիշներին դատել, նախքան հոգուդ մեջ քեզ արժանի չհամարես զբաղեցնելու դատավորի տեղը։
Էպիկտետ
  • Նա, ով ցանկանում է մեղադրել, իրավունք չունի շտապելու։
Մոլիեր
  • Պետությունների անսասանության հիմքը արդարադատութունն է։
Պինդարոս
  • Անաչառ ու խելամիտ մարդը երբեք չի շտապում կայացնելու իր դատավճիռը։
Հենրի Ֆիլդինգ
  • Եթե դու ուզում ես լինել անաչառ դատավոր, նայի՛ր ոչ թե մեղադրողին, այլ բուն գործին։
էպիկտետ
  • Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել, թե արդյոք հնարավոր չէ՞ ներում գտնել։
Գեորգ Լիխտենբերգ
  • Անմեղներին դատապարտելը դատավորների դատապարտությունն է։
Սենեկա
  • Դատավճիռ մի՛ կայացրու, քանի դեռ չես լսել երկու կողմերին։
Սոլոն
  • Ով վճիռ է կայացնում առանց երկու կողմերին լսելու, անարդարացի է վարվում, թեկուզև այդ վճիռը արդարացի լինի։
Սենեկա

Աղբյուրներ

խմբագրել
  • Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։

Ծանոթագրություններ

խմբագրել