Արունդատի Ռոյ (հինդի՝ अरुन्धती रॉय, նոյեմբերի 24, 1961, Շիլլոնգ, Հնդկաստան), հնդիկ գրող, քաղաքական գործիչ։ 1997 թվականին «Մանրունքների աստվածը» վեպի համար արժանացել է Բուքերյան մրցանակի։

Արունդատի Ռոյ (2013)

Քաղվածքներ

խմբագրել
  • Սիրել, սիրված լինել, երբեք չմոռանալ սեփական աննշանության մասին։ Երբեք չսովորել անասելի բռնություններին և գռեհիկ անհավասարությանը, որը ամենուր տիրում է կյանքում։ Ամենատխուր իրավիճակներում փնտրել ուրախություն։ Գնահատել գեղեցկությունը։ Երբեք չպարզեցնել այն, ինչ բարդ է, և չբարդացնել այն, ինչ պարզ է։ Հարգել ուժը, բայց ոչ թե իշխանությունը։ Եվ ամեն ինչից առաջ` տեսնել, փորձել և հասկանալ։ Երբեք հայացքը չփախցնել և երբեք, երբեք չմոռանալ[1]։
  • Եթե դուք հավատացյալ եք, ապա հիշեք, որ սա մարտահրավեր է Աստծուն։ Եթե դուք անկրոնական եք, ապա նայեք այն այլ կերպ։ Մեր աշխարհը 4 600 000 000 տարեկան է և այն կարող է ավարտվել կեսօրին[2]։
  • Ազգայնամոլությունը 20-րդ դարի Ցեղասպանության տեսակ է։

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արունդատի Ռոյ հոդվածը նաև Վիքիպեդիայում: