Արտաշես Գեղամյան
հայ քաղաքական գործիչ
Արտաշես Մամիկոնի Գեղամյան (ծնվ.՝ դեկտեմբերի 2, 1949, Երևան), հայ քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 1-3 և 5-րդ գումարումների պատգամավոր։
Քաղվածքներ
խմբագրել- Նենգության և կեղծքի մեջ, ոնց որ Շեստակովիչն էր մաեստրո, այնպես էլ Ռոբրետն ու Սերժն են մաեստրո։ Սցենարի հեղինակը Ռոբերտ Սեդրակովիչն է, ռեժիսոր պոստանովչիկը՝ Սերժ Ազատիչը։ էդ գործում նրանք անկրկնելի են։ Եթե համաշխարհային օլիմպիադա լինի՝ ընտրությունների արդյունքը կեղծելու, առաջին, երկրորդ տեղերում կլինեն Սերժն ու Ռոբերտը, իսկ երրորդ, չորրորդ, հինգերորդ տեղերը կլինեն թափուր, որովհետև դրանց մակարդակի կեղծիք անող հլը բնությունը չի ծնել[1]։
- Շատ գործնական ու մանրակարկիտ քննարկել ենք նոր փաստաթուղթը, որն ընթացել է բարիդրացիական մթնոլորտում։ Մենք նախագահին հայտնել ենք, որ մեր դիրքրոշման մեջ որևէ փոփոխություն չկա[2]։
- Անշուշտ. դրանք սթափեցնող արտահայտություններ էին։ Սերժ Սարգսյանը ինձ է քննադատել, ես իրեն եմ քննադատել, բայց այսօր ի հեճուկս մեր երկրի թշնամիների՝ մենք բարեկամություն ենք անում։ Ի հեճուկս 7or-ի և նրա թիկունքում կանգնած Ռոբերտ Քոչարյանի, գտնվելու եմ ԱԺ-ում։ Ջերմ բարեւներ Ռոբերտ Քոչարյանին։ Ես խնդրում եմ՝ չխանգարի ԱԺ-ի բնականոն աշխատանքին, իր գնացքը գնացել է[3][4] [Սերժ Սարգսյանի Գեղամյանի հասցեին ասված «դատարկ դհոլ» արտահայտության մասին] (մայիսի 31, 2012 թ.)։
- Եթե Օսկանյանը չզրկվի անձեռնմխելիությունից, դա բացասական հետևանքներ կունենա[5] (հոկտեմբերի 1, 2012 թ.):
- Իմ գնացքը նոր-նոր դուրս է գալիս մայրուղային ճանապարհ[4] (մայիսի 31, 2012 թ.):
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սցենարի հեղինակը Ռոբերտ Սեդրակովիչն է, ռեժիսոր պոստանովչիկը՝ Սերժ Ազատիչը. Գեղամյան/ վիդեո/
- ↑ Արտաշես Գեղամյան. Շատ գործնական ու մանրակարկիտ քննարկել ենք նոր փաստաթուղթը
- ↑ «Դատարկ դհոլը» սթափեցնող հայտարարություն է. Արտաշես Գեղամյան
- ↑ 4,0 4,1 Գեղամյանը՝ «դատարկ դհոլի», Քոչարյանին ուղղված ջերմ բարեւների եւ մայրուղի դուրս եկած իր գնացքի մասին (Տեսանյութ)
- ↑ Արտաշես Գեղամյան. Եթե Օսկանյանը չզրկվի անձեռնմխելիությունից, դա բացասական հետևանքներ կունենա