«Արտիստը», հայ գրող Շիրվանզադեի վիպակներից։

Քաղվածքներ

խմբագրել
  • —Նա հպարտ է ինչպես իսպանական գրանտ,— ասավ Կավալլարոն, յուր բարի աչքերը թանձր ունքերի տակից դարձնելով դեպի ինձ,— և հպարտությունը սազում է նրա հեզությանը։ Սինյոր, նրա կերպարանքն ինձ միշտ հիշեցնում է իմ եղբորը։ Տաղանդավոր ջութակահար էր, մեռավ քսան տարեկան հասակում թևերիս վրա։
Լևոնի մասին
  • —Իմ կարծիքով,— ասաց Կավալլարոն,— ով գեղարվեստասեր է, իրավունք չունի Լևոնին չճանաչելու։ Նա իսկական արտիստ է, այո, հոգով, սրտով, արյունով, ամբողջ էությամբ արտիստ։
  • —Սինյոր, երևի չգիտեք՝ ինչ ասել է արտիստի համար առաջին ծափն անծանոթ քաղաքում։ Շատ բան, երբեմն ամեն ինչ։ Դուք թատերասեր եք, նկատած կլինեք մի երևույթ։ Թատրոնական սրահում նստող հասարակությունը հազիվ է վստահում առաջին ծափը տալ անծանոթ արտիստին։ Շատ անգամ, հոգով հիացած երգչի երգով, նա ամաչում է յուր հիացումն արտահայտել. կարող են նրան անճաշակ համարել։ Բայց ահա օգնության է հասնում Լևոնը։ Նա ազատ է հասարակական նախապաշարումներից, չի քաշվում առաջին ծափը տալ։ Խումբը հետևում է նրա օրինակին։ Այն ժամանակ հասարակությունը նույնպես ծափահարում է։ Մյուս օրը լրագրերը գրում են այդ ծափահարությունների մասին, և ահա անծանոթ արտիստի հաջողությունն ապահով է։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արտիստը (Շիրվանզադե) հոդվածը նաև Վիքիպեդիայում:


 
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝