Ա ա Բ բ Գ գ Դ դ Ե ե Զ զ Է է Ը ը Թ թ Ժ ժ Ի ի Լ լ Խ խ Ծ ծ Կ կ Հ հ Ձ ձ Ղ ղ Ճ ճ Մ մ Յ յ Ն ն Շ շ Ո ոՉ չ Պ պ Ջ ջ Ռ ռ Ս ս Վ վ Տ տ Ր ր Ց ց Ւ ւ Փ փ Ք ք Օ օ Ֆ ֆ

Արցախցի ընտանիք
  • Աղը կերած կաշին վետել չի։
  • Աղ կերած կաշին չի հոտում։
  • Անկոչ ղոնաղը շանա բեթար ա։
  • Անկոչ հյուրը շնից վատ է։
  • Աշկը ուրան ըռըչին ա լյուս տամ։
  • Աչքը իր դեմն է լույս տալիս։
  • Առանց խոխա տոնը տերտակ կըինի։
  • Առանց երեխա տունը դատարկ է լինում։
  • Առանց խոխա տոնը՝ ճըրատած ճեղաց ա։
  • Առանց երեխա տունը առանց ջուր ջրաղաց է։
  • Էծին քոսուտը, ճիրին երե ակնան ճյուր կըխմե։
  • Քասոտ այծը աղբյուրի վերեւի ակից է ջուր խմում։
  • Ըստըծու պահած կյառնը կյուլը օտել չի։
  • Աստծո պահած գառը գայլ չի ուտի։
  • Թան չըս տեսալ, թընըթաթախ քսակ էլ չը՞ս տեսալ։
  • Թան չես տեսել, թանաթաթախ ամա՞ն էլ չես տեսել։
  • Լաչառեն օխտը լեչակ կըինի։
  • Կաղնուն տակը վըեր քանդիս, կաղենը շտղա՞ կըինի։
  • Կաղնու տակը որ քանդես, կաղինը որտեղի՞ց կլինի։
  • Կարթած մարթը տուզնը չի մնալ։
  • Կրթված մարդը սոված չի մնա։
  • Կծեգը վըեր ետա տամ, էլ փռնվում չի։
  • Կծիկը որ բացվում է, էլ հավաքել չի լինում։
  • Կյարմուր խնձորին քարավ կտան։
  • Կարմիր խնձորին քարով կտան։
  • Կուճի խոխան մորը ծույներեն ա ցավ տամ, մեծը՝ սըրտեն։
  • Փոքր երեխան մոր ծնկներին է ցավ տալիս, մեծը՝ սրտին։
  • Կրակն ու քյուլաշը մին տեղ պահել չըն։
  • Կրակն ու ցախը մի տեղ չեն պահում։
  • Համ վնաս, համ տնազ։
  • Եվ վնաս, եւ ծաղր։
  • Հանց սոտ ասե, վըեր ղորթը կոխկեն պըպըզի։
  • Այնպիսի սուտ ասա, որ ճիշտը մոտը պպզի։
  • Հարամ հաց օտողը էրկան ապրել չի։
  • Հարամ հաց ուտողը երկար չի ապրի։
  • Հմաշկուտ կնեգյը տղա չի պիրում։
  • Ամաչկոտ կինը տղա չի բերում։
  • Հուվեր կյուլան փախչի, արչեն ճյանգը կընգնե։
  • Գելից փախչողը արջի ճանկերը կընկնի։
  • Ճեղնը կտրած տեղը վըեր կընգնե։
  • Ճյուղը կտրած տեղն է ընկնում։
  • Ճղուպուրը պատան տաս նըստա չի կենալ։
  • Պոպոկը պատին խփես, չի կպչի։
  • Ճոխտ հավս թառեն, ճոխտ ծուն վեռեն։
  • Մեղավերեն լուզուն կարճ կըինի։
  • Մեղավորի լեզուն կարճ է։
  • Մերուցք չըս տեսալ, մերուցքաման էլ չը՞ս տեսալ։
  • Մինչև պած չինի, պող չի տեռնալ։
  • Մինչեւ կայծ չլինի մրուր չի դառնա։
  • Մհասուր օտելը հավաս ա, վեռը քորելը պըտըհաս։
  • Մասուր ուտելը հավես է, ոռը քորելը՝ պատուհաս։
  • Մտքումտ վըեր տեղ ինի, սարեր շոռ կտաս։
  • Մտքում տեղ լինի, սարեր շուռ կտաս։
  • Յա տոնս, յա կտորս։
  • Կամ տունս, կամ կտուրս։
  • Յըթիմին ճակատը պենդ կըինի։
  • Որբը պնդաճակատ է լինում։
  • Նեղ օրվա ումբրը կարճ կըինի։
  • Նեղ օրը կարճ է տևում։
  • Նըլբանդին ծին պեպեգյ կըինի։
  • Ձի նալող վարպետի ձին բոբիկ է լինում։
  • Շանը պյունին քշտեն աղվես չի կենալ։
  • Շան բնի մոտ աղվես չի մնա։
  • Շընըհաչոցն էլ փեշակ ա, վըեր սըվերիս։
  • Շանհաչոցն էլ արվեստ է, եթե սովորես։
  • Շոնը հըչելու հետե ըն պահում։
  • Շունը հաչելու համար են պահում։
  • Ուջաղեն մոխերը քամուն չըն տալ։
  • Օջախի մոխիրը քամուն չեն տա։
  • Սուրթա թիքյան քաղցր կըինի։
  • Տանը հաց ու շոր վըեր ճարվից, կես խանըս։
  • Տանը հաց ու շոր որ գտնվեց, կես խան ես։
  • Տոն քընդողեն տոն չինիլ։
  • Տուն քանդողին տուն չի լինում։

Տես նաև

խմբագրել