Բաբա Թահեր Օրիա (պարսկ.՝ باباطاهر عریان, օրիան արաբերեն նշանակում է մերկ, ասվել է, որովհետև Բաբա Թահերը կտրված է աշխարհիկություններից), 11-րդ դարի պարսիկ բանաստեղծ և սուֆի խորհրդապաշտ։

Բաբա Թահերի գերեզմանը Իրանի Համադան քաղաքում

Քաղվածքներ

խմբագրել
  • Դու երկնքի գաղտնիքներին դեռ հասու չես, շա՜տ ափսոս,
Դու չես անցել կյանքի ճամփան ամենատես, շա՜տ ափսոս.
Դու, որ ապրել ու չես ջոկում լավն ու վատը աշխարհում,
Քո իսկական բարեկամին ո՞նց ճանաչես, շա՜տ ափսոս[1]։
Աչքս տեսնում, սիրտս տանջվում է թախծից,
Մի սուր սարքեմ, խրեմ անկուշտ աչքիս մեջ,
Սիրտս փրկվի նրա նայած - տեսածից[1]։
  • Ադամորդուն երեք դարդ կա անընդհատ.
Ղարիբության, գերության ու յարի դարդ։
Հեշտ է տանել ղարիբություն, գերություն,
Յարի դարդն է, որ դժվար է, ծանր է շա՜տ[2]։
  • Զույգ հյուսքերդ զույգ լարերն են ռոբաբիս,
Ի՞նչ ես տանջում հալից ընկած խարաբիս.
Թե սեր չունես, էլ ինչո՞ւ ես հայտնվում
Կեսգիշերվա երազներում ու ճամփիս[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Արմանուշ Կոզմոյան, ed (2004). Պարսից պոեզիայի ընտրանի. Մուղնի հրատարակչություն. էջ 81. ISBN 99941-33-16-0. 
  2. Արմանուշ Կոզմոյան, ed (2004). Պարսից պոեզիայի ընտրանի. Մուղնի հրատարակչություն. էջ 84. ISBN 99941-33-16-0. 
  3. Արմանուշ Կոզմոյան, ed (2004). Պարսից պոեզիայի ընտրանի. Մուղնի հրատարակչություն. էջ 89. ISBN 99941-33-16-0. 


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Բաբա Թահեր Օրյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: