Բրայան Թրեյսի (անգլ.՝ Brian Tracy, նոյեմբերի 27, 1944, Վանկուվեր, Կանադա), ամերիկացի հեղինակ, ով գրում է բիզնեսի, վաճառքի կառավարման, ինքնադրսևորման, առաջնորդության մասին գրքեր և աուդիոծրագրեր։

Բրայան Թրեյսին (2009)

Քաղվածքներ

խմբագրել
  • Ցավալին այն է, որ մարդիկ աղքատ են, որովհետև դեռ չեն որոշել լինել հարուստ։ Նրանք տառապում են ավելորդ քաշից և վատ ֆիզիկական վիճակից, որովհետև դեռ չեն որոշել լինել առողջ և սպորտային կազմվածքով։ Մարդիկ վատնում են իրենց ժամանակը, քանի դեռ չեն որոշել արդյունավետ ծախսել այն։
  • Պարզապես շատ ժամանակ անցկացրեք այն մարդկանց հետ, ովքեր Ձեզ համար թանկ են և ովքեր Ձեզ հետաքրքրում են։
  • Ոչ ոք Ձեզանից լավը չէ։ Ոչ ոք Ձեզանից խելացի չէ։ Պարզապես նրանք ավելի շուտ են սկսել։
  • Բարձր ինքնահարգանքով մարդիկ կարող են «յոլա գնալ» բոլորի հետ։
  • Որպեսզի կարողանաք թռչել արծիվների հետ, մի քայլեք ինչպես հնդկահավ։
  • Ժամանակը երբեք չի բավականացնում ամեն ինչ անելու համար, բայց միշտ էլ բավական ժամանակ կա՝ ամենակարևոր բաներն անելու համար։
  • Դուք չեք կարող նվիրել այն, ինչը դուք ինքներդ չունեք։ Դուք չեք կարող երջանկացնել ուրիշներին, եթե դուք ինքներդ երջանիկ չեք։
  • Փոխեք Ձեր մտքերը և կփոխեք Ձեր կյանքը։

Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Բրայան Թրեյսի հոդվածը նաև Վիքիպեդիայում: