Բրիժիտ Ան-Մարի Բարդո (ֆր.՝ Brigitte Anne-Marie Bardot, սեպտեմբերի 28, 1934, Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն), ֆրանսիացի կինոդերասանուհի և ֆոտոմոդել։

Բրիժիտ Բարդո

Քաղվածքներ

խմբագրել
  • Երբ որ դե Գոլն ասում է, որ Ֆրանսիան ինքն է, նա ճիշտ է ասում, բայց մոռանում է իմ մասին։ Ես էլ եմ Ֆրանսիան, թեև բոլորովին այլ կարգի[1]։
  • Չկա ավելի ծանր աշխատանք, քան ձգտել լինել գեղեցիկ առավոտյան ութից մինչև կեսգիշեր[1]։
  • Ավելի հեշտ է առաքինությունդ պաշտպանել տղամարդկանցից, քան համբավդ՝ կանանցից[1]։
  • Որքան մեղավոր եմ զգում տղամարդու առաջ, այնքան ավելի ուշադրության եմ արժանանում նրա կողմից[1]։
  • Ամենագեղեցիկ օրը իմ կյանքում եղել է գիշերը[1]։
  • Ափսոսում եմ, որ սեքսը ես չեմ հնարել[1]։
  • Ես ավելի թե պակաս թեթևաբարո կին եմ, ինչպես ցանկացած այլ կին[1]։
  • Իհարկե Ալենը (Դելոնը) գեղեցիկ է, բայց իմ հյուրասենյակի Լյուդովիկոս 16-րդ ոճի կոմոդը նույնպես շատ գեղեցիկ է[1]։
  • Յուրաքանչյուր սեր շարունակվում է այնքան, որքան այն վաստակում է[1]։
  • Լավ է ծեր լինել, քան մահացած[1]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 423-424։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Բրիժիտ Բարդո հոդվածը նաև Վիքիպեդիայում: