Գառնիկ Սվազլյան
հայ հրապարակախոս, ծաղրանկարիչ, հասարակական գործիչ, գրող
Գառնիկ Մարկոսի Սվազլյան (1904, Կեսարիա – 1948, Երևան), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, ծաղրանկարիչ։
Քաղվածքներ
խմբագրել- Պէտք է գործի լծուինք բոլորս ալ մէկ գաղափարի շուրջ, որ է Հայրենիքի օժանդակութեան գործը, մէկ մտասեւեռում ունենալով՝ Հայրենիքի վերականգնումը, եւ մէկ կարգախօս մեր բոլորին շրթունքներուն ծայրը՝ Դէպի Հայրենիք։
- Ու՞ր են մեր հաւաքական զոհաբերումները Հայրենիքի վերաշինութեան սրբազան գործին համար։ Ու՞ր է մեր մէջ նուիրումի այն ոգին, որ երբեմն կեանքեր տրամադրեց եւ երակները բացաւ ի սէր Հայրենիքի։ Ինչու՞ այս թուլութիւնը։ Ո՞ր օրուան կը սպասենք մեր հայրենասիրութեան ապացոյցը տալու եւ մեր ցեղային ազնիւ առաքինութիւնները Հայրենիքին տրամադրելու համար։
- Այժմէն մեր կարելի բոլոր միջոցները պէտք է տրամադրենք ու մեր ամբողջ ուշադրութիւնը կեդրոնացնենք ներգաղթին կազմակերպումի ու յաջողութեան գործին, որովհետեւ ներգաղթին մէջ է սփիւռքահայութեան փրկութիւնը, ինչպէս հայրենիքի մէջն է ամբողջ հայութեան ապագան։
- Մենք սփիւռք մը ունենալու համար չէ, որ աշխարհի ամէն կողմը ցրուած ենք, այլ՝ բռնութիւնից ու հալածանքից ստիպուած։
Աղբյուրներ
խմբագրել- Daily, A. Z. G.։ ԳԱՌՆԻԿ ՍՎԱԶԼՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՆԺԱՄԱՆՑԵԼԻ ԴԱՍԵՐԸ։ Վերստացված է՝ 2019-01-04։