Իվան Գոնչարով
(Վերահղված է Գոնչարովից)
Իվան Ալեքսանդրովիչ Գոնչարով (ռուս.՝ Иван Александрович Гончаров, հունիսի 18, 1812 — սեպտեմբերի 27, 1891), ռուս գրող է, առավել հայտնի է «Օբլոմով» վեպով։
Քաղվածքներ
խմբագրել- Մեծ սերն անբաժանելի է խորաթափանց խելքից․ մտքի լայնությունը հավասար է սրտի խորությանը։ Դրանից էլ մարդասիրության ծայրագույն գագաթներին հասնում են մեծ սրտերը՝ հենց դրանք էլ մեծ մտածողներն են։
- Հիմար գեղեցկությունը գեղեցկություն չէ։ Ուշադրությամբ նայիր բթամիտ գեղեցկուհուն, երկար ու խոր զննիր դեմքի յուրաքանչյուր գիծը, նրա ժպիտը, հայացքը՝ նրա գեղեցկությունը աստիճանաբար կվերածվի ապշեցուցիչ այլանդակության։
- Առանց զոհերի, առանց ջանքերի ու զրկանքների անկարելի է ապրել աշխարհում․ կյանքը պարտեզ չէ, որտեղ աճում են միմիայն ծաղիկներ։
- Կյանքը «ինձ համար և իմ մասին» ― կյանք չէ, այլ պասիվ վիճակ․ հարկավոր է խոսք և գործ, պայքար։
- Չսիրելով պարտականությունը՝ անհնար է այն կատարել։
- Գիտելիքների աղբյուրն անսպառ է՝ ինչպիսի հաջողություններ էլ մարդկությունը ձեռք բերի այդ ճանապարհին, մարդկանց համար էլի կմնա որոնել, բացահայտել և ճանաչել։
- Իմաստությունը խելքով, դիտողականությամբ ու փորձով ձեռք բերված և կյանքում կիրառվող ճշմարտությունների ամբողջությունն է, դա կյանքի հետ գաղափարների ներդաշնակությունն է։
- Խելքը ամենուրեք միատեսակ է՝ խելացի մարդիկ ունեն միևնույն ընդհանուր հատկանիշները, ինչպես որ բոլոր հիմարները, չնայած ազգային, հագուստի, լեզվի, կրոնների, նույնիսկ կյանքի մասին ունեցած հայացքների տարբերությանը։
- Մեծ սերը անբաժան է մեծ խելքից։