Գոռոզություն, ամբարտավանություն, ամբարտավան լինելը[1]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Գոռոզությունը հաճախ լինում է իսկական վեհության խոչընդոտ։
Ֆելիսիտե Ժանլիս
  • Գոռոզությունը ծագում է անբավարար դատողությունից և ինքն իրեն չճանաչելուց։
Ջոզեֆ Ադիսոն
  • Գոռոզությունը միշտ միջակության թույլ օգնականն է և փութկոտ դեկորացիան։
Մասիլյոն
  • Գոռոզությունը թույլերի սփոփիչն է։
Վովենարգ
  • Գոռոզ մարդը ասես պատված է սառցակեղևով։ Այդ կեղևի միջով անցք չկա ոչ մի զգացմունքի համար։
Տոլստոյ
  • Գոռոզությունը սահուն զառիթափ է, որի ստորոտում մեզ սպասում են մեծամտությունն ու փառամոլությունը։
Դեկուրսել
  • Եթե որևէ մեկին պակասում է բնության շնորհները, նա այդ պակասությունը լրացնում է ինքնաբավականության ուժեղացված դոզայով։
Էրազմ Ռոտերդամցի

Աղբյուրներ

խմբագրել
  • Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։

Ծանոթագրություններ

խմբագրել