Ջոզեֆ Ադիսոն
Ջոզեֆ Ադիսոն (անգլ.՝ Joseph Addison, մայիսի 1, 1672 - հունիսի 17, 1719), անգլիացի դրամատուրգ, քաղաքագետ, պոետ։
Քաղվածքներ
խմբագրել- Զարմանալի չէ, որ հոգին գիտելիքների մեծ քանակությունը, ի վիճակի չլինելով խելացի դարձնել մարդուն, հաճախ նրան դարձնում է փառամոլ և ամբարտավան[1]։
- Մարդը մյուս բոլոր արարածներից տարբերվում է ծիծաղելու ընդունակությամբ[1]։
- Լավ գիրքը մի նվեր է, որ հեղինակը կտակել է մարդկային ցեղին[1]։
- Ընթերցանությունը մտքի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունը մարմնի համար[1]։
- Համեստությունը ոչ միայն առաքինության զարդն է, այլև պահապանը[1]։
- Անհամեստ մարդը հաճախ ավելի է վտանգավոր, քան չարը, որովհետև վերջինս հարձակվում է միայն իր թշնամիների վրա, այն դեպքում, երբ առաջինը վնաս է պատճառում իր թշնամիներին և իր բարեկամներին[1]։
- Մտերիմ ընկերների միջև երես առ երես զրույցներում ամենախելացի մարդիկ շատ հաճախ արտահայտում են խիստ մեղմ դատողություններ, որովհետև ընկերոջ հետ խոսակցությունը նույնն է, ինչ բարձրաձայն մտածելը[1]։
- Նվազագույն չափով աղմկոտ, առավել համեստ բարեկամությունը հաճախ ամենաօգտակարն է։ Ուստի ես միշտ կգերադասեի զուսպ ընկերոջը չափից ավելի եռանդունից[1]։
- Համոզվածությունն այն բանում, որ դու սիրված ես, մեղմացնում է բաժանման տառապանքները։ Վերջին «մնաս բարև»-ը նույնիսկ կորցնում է իր դառնությունը, երբ նրանում դեռևս լսվում է սիրո արձագանքը[1]։
- Առանց հավատարմության չի կարող լինել ո՛չ սեր, ո՛չ բարեկամություն, ո՛չ առաքինություն[1]։
- Ամուսնությունն աչքի է ընկնում այն առանձնահատկությամբ, որ նրա հետ դադարում է երկրպագությունը կուռքին։ Երբ տղամարդն ավելի մոտիկից է դիտում իր աստվածուհուն, վերջինս վերստին դառնում է հասարակ կին[1]։
- Ֆիզիկական վարժություների և ժուժկալության օգնությամբ մարդկանց մեծ մասը կարող է յոլա գնալ առանց բժշկության[1]։
- Երբ ես տեսնում եմ այդքան համեղ կերակուրներով ծածկված այս սեղանները, ինձ թվում է, որ նրանցից յուրաքանչյուրի հետևում, ինչպես ծուղակում, թաքնված են հոդատապը, ուռուցվորությունը, տենդը և բազմաթիվ այլ հիվանդություններ[1]։
- Լռությունը երբեմն ավելի բազմանշանակ է ու վեհ, քան ամենաընտիր և ամենաարտահայտիչ պերճախոսությունը և շատ դեպքերում վկայում է մեծ խելքի մասին[1]