Բարեկամություն, հավատարիմ՝ սրտակից լինելը, մեկին բարին կամենալը։

Քաղվածքներ խմբագրել

  • Բարեկամությունն անհրաժեշտ բան է կյանքի համար[1]։
Արիստոտել
  • Անձնապաշտությունը թույն է բարեկամների համար[1]։
Օնորե դը Բալզակ
  • Իմ բարեկամը նա է, ում ամեն ինչ կարող եմ ասել[1]։
Վիսարիոն Բելինսկի
  • Անկեղծ բարեկամներից զրկված մարդը հիրավի միայնակ է[1]։
  • Բարեկամությունը կրկնապատկում է ուրախությունները և կիսով չափ կրճատում է վիշտը[1]։
Ֆրենսիս Բեկոն
  • Միայնակ ապրող մարդը գոյություն ունի միայն կիսով չափ[1]։
Պիեռ Բուաստ
  • Իսկական ազնիվ բարեկամությունը փոխադարձ աջակցության մեջ է[1]։
Վոլֆգանգ Գյոթե
  • Ո՛չ ստրուկին, ո՛չ էլ տիրակալին բարեկամություն պետք չէ։ Բարեկամությունը հավասարություն է սիրում[2]։
Իվան Գոնչարով
  • Երջանկության մեջ հեշտ է բարեկամ գտնել, իսկ դժբախտության մեջ՝ չափազանց դժվար[2]։
  • Իմաստ չունի նրա ապրելը, ով ոչ մի իսկական բարեկամ չունի[2]։
Դեմոկրիտ
Գավրիիլ Դերժավին
  • Տան զարդարանքը տուն այցելող բարեկամներն են[2]։
Ռալֆ Էմերսոն
  • Դժբախտության մեջ է ճանաչվում բարեկամը և մերկացվում թշնամին[2]։
Էպիկտետուս
Էռնեստ Թելման
  • Վստահությունը բարեկամության առաջին պայմանն է[2]։
Ժան Լաբրյուեր
Լարոշֆուկո
  • Բարի բարեկամը մեծ գանձ է[2]։
Կաբուս
  • Տիրոջ և ստրուկի միջև բարեկամություն չի կարող լինել[2]։
Կուրցիոս
  • Լավ է բացահայտ թշնամին, քան բարեկամը նենգավոր[2]։
Բաղդասար Դպիր
  • Աստված մեզ պարգևում է ազգականներ, իսկ բարեկամներին, փառք աստծո, մենք ինքներս ենք ընտրում[2]։
Էթել Մամֆորդ
  • Երբ ձեռք բերես նոր բարեկամներ, մի՛ մոռացիր հներին[3]։
Էրազմ Ռոտերդամցի
  • Մեկ թշնամին շատ է, հազար բարեկամը՝ քիչ[3]։
Ռուդաքի
  • Ով բարեկամ չի որոնում, նա ինքն է հենց իր թշնամին[3]։
Շոթա Ռուսթավելի
  • Կեղծ բարեկամները արևու ժամացույցի կնմանին. երբ օրը պայծառ է, կտեսնվին, երբ ամպոտ է, չեն տեսնվի[3]։
Հակոբ Պարոնյան
  • Քեզ համար բարեկամ ընտրիր. միայնակ չես կարող երջանիկ լինել, երջանկությունը մեկ մարդու գործ չէ[3]։
Պյութագորաս
Պուբլիլիոս Սիրոս
  • Բարեկամներ գտիր առանց շտապելու, իսկ գտածներին մի՛ կորցրու[3]։
  • Բարեկամիդ կշտամբիր մեկուսի, գովաբանիր հրապարակավ[3]։
Սոլոն
  • Բարեկամներիդ հետ եղիր սրտաբաց, կարիքներիդ մեջ՝ չափավոր և արարքներիդ մեջ անշահախնդիր[3]։
  • Հարաբերություններում անկեղծություն, վարվեցողության մեջ ճշմարտացիություն. ահա բարեկամությունը[3]։
Ալեքսանդր Սուվորով
Սենեկա
  • Բարեկամության աչքերը հազվադեպ են սխալվում[3]։
  • Մեծ մարդու բարեկամությունը աստվածային պարգև է[3]։
Ֆրանսուա Մարի Վոլտեր
  • Ձեր սխալները բացահայտող հակառակորդը շատ ավելի օգտակար է, քան դրանք թաքցնող բարեկամը[4]։
Լեոնարդո դա Վինչի
Թոմաս Ֆուլեր
  • Աշխարհում բարեկամությունից ավելի լավ և ավելի հաճելի բան չկա։ Առանց դրա աշխարհն ասես կզրկվեր արևից[4]։
Ցիցերոն
  • Բարեկամ ընտրիր առանց շտապելու, էլ ավելի քիչ աճապարիր նրան փոխելիս[4]։
Բենջամին Ֆրանկլին
  • Ոչ մի բարեկամություն հնարավոր չէ առանց փոխադարձ հարգանքի[4]։
Անտոն Մակարենկո
  • Ինչքան ընկեր քիչ ունենաս, այնքան լավ,
Ինչքան մարդկանց քիչ մոտենաս-այնքան լավ,
Ում այս կյանքում քո բարեկամն ես կարծում,
Նա է քո դեմ, կույր մի լինի, նյութում դավ[5]։
Օմար Խայամ

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 104։
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 105։
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 106։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 107։
  5. Օմար Խայամ, Քառյակներ, Երևան, «Նաիրի», 1993