Հավատարմություն, բարոյական հասկացություն, որ նշանակում է անձին՝ գործին և այլնին հավատարիմ լինելը, չդավաճանելը։

ՔաղվածքներԽմբագրել

  • Հավատարմությունը բարեկամության գրավականն է, այն ամենաարժեքավորը, որ ընդհանրապես կարող է տրվել մարդուն[1]։
Էռնեստ Թելման
  • Տղամարդու հավատարմությունը կարող է ձանձրացնել, կնոջը՝ երբեք[1]։
Օնորե դե Բալզակ
  • Հավատարմությունը ընկերության պատվիրանն է...[1]
Էռնեստ Թելման
  • Անհավատարմությունը ներում են, սակայն չեն մոռանում[1]։
Մարի Լաֆայետ
  • Ով հավատարմության երդում չի տվել երբեք, երբեք էլ այն չի դրժի[2]։
Ավգուստ Պլատեն
  • Հավատարմությունն ավելի մեծ վստահություն է ներշնչում, քան տաղանդն ու հաջողությունը[2]։
Էդվին Ուիփլ

ԱղբյուրներԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 36։
  2. 2,0 2,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 37։