Ֆրենսիս Բեկոն
Անգլիացի փիլիսոփա, պատմաբան քաղաքական գործիչ, Էմպիրիզիմի հիմնադիր
Ֆրենսիս Բեկոն (անգլ.՝ Francis Bacon, հունվարի 22, 1561 — ապրիլի 9, 1626), անգլիացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ և գրող։ Էմպիրիզմի հիմնադիրն է։
Քաղվածքներ
խմբագրելԱղբյուրով
խմբագրելԱռանց աղբյուրի
խմբագրել- Մենք պետք է հիշողության մեջ պահպանենք ոչ միայն մարդկանց արարքները, այլև նրանց խոսքերը։ Այդ խոսքերի, այդ արտահայտությունների իսկական պահոց են ճառերի ուղերձները և ասույթների ժողովածուները։
- Գեղեցիկ դեմքը լուռ երաշխավորանք է։
- Ժամանակը նորարարներից մեծագույնն է։
- Ժամանակ ընտրել՝ նշանակում է խնայել ժամանակը, իսկ ինչ արված է ոչ ժամանակին՝ արված է զուր տեղը։
- Երջանկությունը անհամբեր մարդկանց վաճառում է մեծ քանակությամբ այնպիսի բաներ, որոնք ձրի է տալիս համբերատարներին։
- Բազմաթիվ ապուշներ ու թուլամիտներ աշխարհ են գալիս հարբեցողությանն անձնատուր եղած ծնողներից։
- Յուրաքանչյուր մարդու մեջ բնությունը դրսևորվում է կա՛մ որպես հատիկաբույսեր, կա՛մ որպես մոլախոտ, ուրեմն նա թող ժամանակին ջրի առաջինը և ոչնչացնի երկրորդը։
- Կատակից լրջին և լրջից կատակին հեշտությամբ անցնելու հմտությունը պահանջում է մեծ տաղանդ, քան սովորաբար կարծում են։ Կատակը հաճախ ծառայում է իբրև ուղեկից այնպիսի ճշմարտության, որն առանց նրա օգնության չէր հասնի նպատակին։
- Գրքերը մտքերի նավերն են, որոնք թափառում են ժամանակի ալիքների վրայով և իրենց թանկարժեք բեռը հոգատարությամբ տանում են սերնդից սերունդ։
- Ոչ մի կիրք այնպես չի կախարդում մարդուն, ինչպես սերը և նախանձը։
- Կարդա ոչ նրա համար, որ հակաճառես և հերքես, ոչ նրա համար, որ ընդունես իբրև հավատք, և ոչ նրա համար, որ զրույցի առարկա գտնես, այլ որ մտածես և դատողություններ անես։
- Ընթերցանությունը մարդուն դարձնում է գիտուն, զրույցը՝ հնարամիտ, իսկ գրի առնելը՝ ճշգրիտ։
- Կան գրքեր, որոնք պետք է միայն համտես անել, կան այնպիսինները, որոնք ավելի լավ է կլանել, և միայն քչերն են, որ պետք է ծամել և մարսել։
- Բոլոր դարերում բնափիլիսոփայությունը հանդիպել է ձանձրալի ու տհաճ մի հակառակորդի, այն է՝ սնահավատությունը և կույր, անչափավոր կրոնական մղումը։
- Բոլոր գիտությունների իսկական և օրինական նպատակը նրանում է, որպեսզի մարդկային կյանքն օժտեն նոր գյուտերով ու հարստություններով։
- Երեք բան են ազգին դարձնում մեծ ու բարեկեցիկ՝ պտղաբեր հողը, գործուն արդյունաբերությունը և մարդկանց ու ապրանքների հեշտ տեղաշարժը։
- Ագահ է մարդկային բանականությունը։ Նա չի կարող ոչ կանգ առնել, ոչ էլ հանգստության մեջ լինել, այլ շարունակ ձգտում է առաջ։
- Ճշմարտությունը ժամանակի դուստրն է, այլ ոչ թե հեղինակության։
- Անարդարացի մեկ դատավճիռը առաջ է բերում ավելի շատ դժբախտություններ, քան անհատ մարդկանց կատարած շատ հանցագործություններ․ վերջինները փչացնում են միայն առվակներ, միայն ջրի առանձին շիթեր, այն դեպքում, երբ անարդարացի դատավորը փչացնում է բուն ակունքը։
- Հոգու նկատմամբ համեստությունը նույնն է, ինչ ամաչկոտությունը մարմնի նկատմամբ։
- Ծածկամտությունը թույլերի ապաստարանն է։
- Ամոթի կարմրությունը առաքինության դափնին է։
- Ընտանեկան շահերը գրեթե միշտ կործանում են հասարակական շահերը։
- Ամուսնական սերը բազմապատկում է մարդկային ցեղը, բարեկամանականը՝ կատարելագործում է այն, իսկ անբարոյականը՝ խճացնում է ու ստորացնում։
- Երեխաներն աշխատանքը դարձնում են ուրախ, բայց նրանց պատճառով անհաջողությունները թվում են ավելի վշտացուցիչ․ երեխաների շնորհիվ կյանքը թվում է ավելի հաճելի, իսկ մահը՝ նվազ սարսափելի։
- Սովորույթը շատ ավելի ամուր է, երբ սկիզբ է առնում պատանեկան տարիներին․ դա մենք անվանում ենք դաստիրակություն, որը, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան վաղ ձևավորված սովորույթներ։
- Բարգավաճումը բացահայտում է մեր արատները, իսկ դժբախտությունները՝ մեր առաքինությունները։
- Շարժուձևերը ցույց են տալիս վարքուբարքը, նման այն բանին, ինչպես զգեստն է ցուցադրում իրանը։
- Զրույցի մեջ զսպվածությունն ու տեղին խառնվելը պերճախոսությունից ավելի շատ արժեն։
- Կոպտությունը ծնում է ատելություն։
- Խորհուրդ խնդրելը մեծագույն վստահություն է, ինչպիսին մարդը կարող է ցույց տալ մեկ ուրիշին։
- Ոչ մի աղետ ու հանցագործություն չի ոչնչացնում այնքան ժողովուրդ ու ժողովրդական հարստություն, ինչպես հարբեցողությունը։
- Նկատի առեք, թե մահվան մոտենալը որքան քիչ է ազդում հոգով ուժեղների վրա, որովհետև նրանցից յուրաքանչյուրը մինչև վերջ մնում է ինքն ինպես կա։
Աղբյուրներ
խմբագրել