Ջուլիուս Հենրի «Գրաուչո» Մարքս (անգլ.՝ Julius Henry «Groucho» Marx, հոկտեմբերի 2, 1890 - օգոստոսի 19, 1977), ամերիկացի դերասան, կատակերգակ, «Մարքս եղբայրներ» կատակերգական խմբի անդամ։

Գրաուչո Մարքսը

Քաղվածքներ

խմբագրել
  • Երեք տարի առաջ ես եկա Ֆլորիդա` գրպանումս չունենալով ոչ մի ցենտ։ Այժմ իմ գրպանում կա մեկ ցենտ[1]։
  • Ես սկսեցի զրոյից և համառ աշխատանքի շնորհիվ հասա ծայրահեղ աղքատության[1]։
  • Ես երբեք չեմ մոռանում դեմքերը, բայց ձեր դեպքում ես հաճույքով բացառություն կանեմ[1]։
  • Չհասցրի բացել ձեր գիրքը, երբ ծիծաղից թուլացա։ Մի օր անպայման կբացեմ այն[1]։
  • Հեռուստատեսությունը մեզ ավելի կրթված է դարձնում։ Հենց միացրած հեռուստացույց եմ տեսնում, հեռանում եմ հարևան սենյակ և սկսում ընթերցել[1]։
  • Ես երբեք չեմ համաձայնի դառնալ մի ակումբի անդամ, որը նույնիսկ ինձ է պատրաստ ընդունելու իր շարքերը[1]։
  • Ինձ չի անհանգստացնում, որ արդեն պապիկ եմ, վատ է միայն այն, որ ես ամուսնացած եմ տատիկի հետ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել