Դավաճանություն (վեպ)
«Դավաճանություն», մակեդոնացի արձակագիր Դեյան Տրայկոսկու վեպը. սիրո և կրքի, պատվի ու պարտականության, հայրենի հողի ու նրա հանդեպ պատասխանատվության՝ այդպես էլ չհստակվող և դրա պատճառով ողբերգություն պայմանավորող հոգեբանական դեգերումների պատմություն է։
Քաղվածքներ
խմբագրել- Մարդն աշխարհի ամենամիայնակ էակն է։ Հենց ծնվելու պահից այցելում է միայնությունը, տեղավորվում պորտալարի կտրված մասում՝ որպես աղիքային սուր հիվանդություն։ Դրան հաջորդում է ցավը, որից ծնվում է մանկական առաջին ճիչը։ Միայն դրանից հետո է մարդը ծանոթանում երջանկության հետ, որի քույրն էլ սփոփանքն է։ Անարդար է այդ չորս ուժերի խաղը։
- Ինչևէ... Ի վերջո, յուրաքանչյուր ժամանակահատված ունի իր սխալները, իսկ որում ապրում ենք, թվում է ամենասխալականը։ Այդ օրերին մի կարճ ժամանակահատված դպրոց էլ էինք հաճախում, այնտեղ, ուր մեզ սովորեցնում էին, որ երկուսին գումարած երկու հավասար է չորսի, թեպետ հետո սովոերցի, որ գումարն այդքան է միայն աղքատների համար։
- Մեղքը ամենահին վարձակալն է։ Հին ժամանակներից բնակություն է հաստատել մարդու մեջ և կպել աչքերն ու ցանկությունները, երբ պետք է ու երբ պետք չէ։ Ոչ ոք դեռ նրանից չի կարողացել փախչել։ Որովհետև գրված է՝ մտքով անցկացնելը նույնպես մեղք է։ Իսկ այս կյանքում չկա մարդ, որը կողքից չի մտածում, նաև մարդիկ, ովքեր չեն մտերմացել մեղքի հետ, գնալով քչանում են։ Եթե ընդհանրապես մնացել են այդպիսնները...
- Այս լույս աշխարհում դժվար է մեկին հավատալը։ Ինչպե՞ս հավատաս, որ երբեմն նաև ամենամտերիմներդ, նրանք, ում համար ավելին ես արել, քան քո, գիտեն, թե ինչպես հասնել քո ամենաթանկ բանին։ Նույնիսկ նրանք, ում ամեն օր տեսնում ես, ում հետ կիսում ես անկողինդ, գիտեն, թե ինչպես խուսափել։ Այն դեպքում, երբ հանդիպում ես ամեն օր։ Նայում ես աչքերի մեջ։ Ի՞նչ տեսակ հոգի ունեն նման մարդիկ։
- Կյանքը և տանջանքն այնպիսին են, որ չես կարող չափել. Ո՜չ մետրով կարող ես չափել, թե ինչքան են , ո՜չ կշեռքին դնես, որպեսզի հասկանաս, թե որտեղ է մինչև ուր են ծանրացել ։ Ճիշտ այդպիսին է ճշմարտությունը։