Դավիթ Հովհաննես

հայ թարգմանիչ, բանաստեղծ

Դավիթ Հովհաննես (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան, փետրվարի 17, 1945, Երևան - հուլիսի 19, 2016, Երևան), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010)։

Քաղվածքներ

խմբագրել
  • Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ ուրիշ տղերք կգան, օրինավոր ընտանիքների սիրուն ու անառակ որդիներ, և ամառային տաք ու պարարտ երեկոներին, մի քանի խեղճ ու միամիտ անցորդ փողոցների անկյուններում հավաքած – կասեն, թե դուք ոչինչ չկարողացաք, եկել ենք, մենք պիտի անենք,– և նոր տողեր գրող գունատ օրիորդների մոլար հայացքները որսալով՝ գիշերներն անքուն աշխուժորեն կմտմտան իրենց վաղվա օրը,– և կանցնեն օրերը, օրերը այսպես կանցնեն, ու էլի նույնը կմնան[1]։
  • Լինել, թե չլինել. այս է խնդիրը,
սրանց նման գոհ ու երես առած,–
դառնալ արքայի խաղալիքը, իրը –
և կամաց-կամաց սողալ առաջ…[1]

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Դավիթ Հովհաննես հոդվածը նաև Վիքիպեդիայում: