Ընտանիք, ամուսնության կամ ազգակցության վրա հիմնված՝ մարդկանց փոքր խումբ, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ։ Որպես սոցիալական երևույթ, ընտանիքը փոխվում է հասարակության տնտեսական հիմքի զարգացմանը համապատասխան՝ պահպանելով հարաբերական ինքնուրույնություն։

«Ընտանեկան դիմանկար» (նկարիչ՝ Ֆրիդրիխ Կառլ Գրոգեր, 1805)

Քաղվածքներ

խմբագրել
Սանտայանա
  • Ով իր տանը վագր է, դրսում սովորաբար ոչխար է լինում[1]։
Հիպել
  • Ընտանիքն սկսվում է երեխաներից[1][2]։
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
  • Լավն է տան տիրուհին, լավն է տան գինին[1]։
Ժան Գյուստավ Լեբոն
  • Կինն ընտանիքի փրկությունն է կամ կործանողը[1]։
Ամիել
  • Ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը[2]։
Օնորե դը Բալզակ
  • Ընտանիքը հասարակության բյուրեղն է[3]։
Վիկտոր Հյուգո
  • Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, բոլոր դժբախտ ընտանիքները դժբախտ են յուրովի[3]։
Լև Տոլստոյ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Աֆորիզմներ ընտանիքի մասին
  2. 2,0 2,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 21։
  3. 3,0 3,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 23։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ընտանիք հոդվածը նաև Վիքիպեդիայում: