«Դատավարություն» (գերմ.՝ Der Prozess), Ֆրանց Կաֆկայի վեպը, որը նա գրել է 1914-1915 թվականներին, և որը հրապարակվել է նրա մահից հետո՝ 1925 թվականին։ Վեպը հայերեն է թարգմանել Ս․ Մկրտչյանը 1991 թվականին[1]։

Քաղվածք

խմբագրել
  • Երբ մարդ երեսուն տարի ապրի աշխարհիս երեսին և միայնակ հաղթահարի ամեն ինչ, ինչպես ինձ է վիճակված եղել, որոշ չափով հետ վարժված կլինի անակնկալի գալուց, և եղածն էլ այնքան ծանր չի տանի։
  • Կանացի ձեռքերը առանց աղմուկ հանելու շատ բան են անում։
  • Հանցանքն է դատարան առաջնորդում։
  • Անգամ պարզապես նստել ու սպասելը՝ մեծ լարվածություն է։
  • Ես վտանգից վախենում եմ միայն երբ ուզում եմ։
  • Լինում են դեպքեր, երբ վճիռ կարող ես լսել հանկարծակի ու անսպասելի՝ ումից ասես, երբ ասես։
  • Թեկուզ ես ուշացել եմ, բայց չէ որ ես այստեղ եմ։
  • Դու չափից դուրս շատ ես օգնություն փնտրում ուրիշների մոտ։ Մի՞թե դու չես զգում, որ այդ օգնությունը իրական չի։
  • Միայն թե կանգ չառնես կես ճանապարհին, դա ամենաանիմաստ բանն է ոչ միայն գործերում, այլև միշտ և ամենուր։
  • Մեղքը ինքն է դեպի իրեն ձգում արդարադատությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 223. 


Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Դատավարություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: