Դորոթի Փարքեր
(Վերահղված է Դորոտի Պարկերից)
Դորոթի Փարքեր (անգլ.՝ Dorothy Parker, 22 օգոստոսի, 1893, Լոնգ Բրանչ, Նյու Ջերսի, ԱՄՆ – 7 հուլիսի, 1967, Նյու Յորք, ԱՄՆ), ծննդյան ազգանունը՝ Ռոտշիլդ (Rothschild), հրեական ծագմամբ ամերիկացի գրող և բանաստեղծուհի, որը հայտնի է իր եզակի հումորով, սրամտությամբ և խորաթափանցությամբ 20-րդ դարի քաղաքային կյանքի արատների նկատմամբ։
Քաղվածքներ
խմբագրել- Այդ կինը խոսում էր 18 լեզուներով և դրանցից ոչ մեկով չկարողացավ ասել՝ ոչ[1]։
- Եվս մեկ գավաթ, և ես կհայտնվեմ սեփականատիրոջ տակ[1]։
- Եթե տղամարդը կարողանար հասկանալ, թե ինչ է մտածում կինը, միևնույն է՝ չէր հավատա[1]։
- Սիրո շնորհիվ ժամանակն անցնում է աննկատ, իսկ ժամանակի շնորհիվ սերն է անցնում աննկատ[1]։
- Մենք՝ կանայք, սիրում ենք անկեղծ տղամարդկանց, որոնք մեր մասին ասում են այն, ինչ մենք մտածում ենք[1]։
- Թող վաղվան այն, ինչ պարտավոր չես այսօր անել[1]։
- Ձանձրույթի դեղը հետաքրքրությունն է, բայց հետաքրքրության դեղամիջոց չկա[1]։
- Անգլերենում կա երկու գեղեցիկ բառ՝ «անդորրագիրը կցվում է»[1]։