Հովհաննես Երզնկացի
հայ մատենագիր
(Վերահղված է Երզնկացի, Հովհաննեսից)
Քաղվածքներ
խմբագրելԱղբյուրով
խմբագրել- Ավելորդ քաղցրությունը դառնությունից վատ է[1]։
- Գիտությունը լուսատու ճրագի նման է, որ լուսավորում է մարդկանց[2]։
- Ինչպես որ սեղանն է անօգուտ առանց հացի, այդպես էլ մեծությունն է անօգուտ առանց իմաստության[3]։
- Սպանության սկիզբը ատելությունն է[4]։
- Մարդը պետք է ունենա երեք լավ հատկանիշ. արդարամտություն, ազատակամություն, մեծահոգություն[5]։
- Խոզն ի՞նչ գիտե գոհարն ինչ է, նա ամբողջ օրն աղբ է փորում[6]։
Առանց աղբյուրի
խմբագրել- Լեզուն է գործիք բանի 'ւ արդարոյն զերդ խալաս ոսկի,
զՄարդոյն է մէկ փերթ արել և օձին է երկու ճըղի,
Էնց մարդն որ երկու խօսի՝ զմէկըն քաղցր ու մէկըն լեղի,
Եղբայր է օձին եղել ու զնորա անէծքն ընդունի։ - Աշխարհս ի տոլապ նըման, որ ի վեր 'ւ ի վայր թավալի,
Վերինն այլ ի վայր դառնայ, և վարինն ի վեր ոլորի,
Մըտիկ դու հիւսանն արա, որ թապութ 'ւ օրոցք շինէ նա,
Մէկըն գայ և մէկն երթայ, նա իւր բան պակաս չի մընայ։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 33. ISBN 99930-2-276-4.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 126.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 179.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 88. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 262։
- ↑ Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 45