Երիտասարդ Վերթերի տառապանքները

«Երիտասարդ Վերթերի տառապանքները», Վոլֆգանգ Գյոթեի վեպը։

«Երիտասարդ Վերթերի տառապանքները» գրքի տիտղոսաթերթը

Քաղվածքներ

խմբագրել
  • Մարդկանց տառապանքները շատ ավելի նվազ կլինեին, եթե նրանք այդպիսի ջանասիրությամբ չձգտեին երևակայության ուժով ետ բերելու անցյալ տհաճությունները, այլ ապրեին անտարբեր ներկայով։
  • Չհասկացված լինելը մեզ նմանների ճակատագիրն է։
  • Ես փակվում եմ իմ մեջ և այնտեղ մի ողջ աշխարհ գտնում։
  • Նա կատարյալ հրեշտակ է։Բոլորն էլ այսպես են ասում իրենց սիրեցյալների մասին, ճիշտ չէ՞։Եվ այնուամենայնիվ ես ի վիճակի չեմ ասել քեզ, թե որքան կատարյալ է նա, և ինչումն նէ նրա կատարելությունը.կարճ ասած, նա գերել է իմ հոգին։
  • Տեսնել երջանիկ մարդկանց, որոնց մենք չենք երջանկացրել՝դա անտանելի է։
  • Սիրում է ինձ…Եվ որքան արժեքավոր եմ դառնում ինքս իմ աչքում։
  • Մի՞թե տեսիլք է այն, ինչ մեզ երջանկացնում է։
  • Եթե լարումը ուժ է, ինչու՞ պիտի գերլարվածությունը նրա հակառակը լինի։
  • Մարդկային բնությունն իր սահմաններն ունի, նա միայն մինչև որոշ աստիճան կարող է դիմանալ ուրախության, տառապանքի, ցավի.իսկ երբ այն չափից անցնում է, մարդը կոծանվում է։
  • Ինչ դժվար է այս աշխարհում մեկը մյուսին հասկանում։
  • Մի՞թե պետք է այնպես լիներ, որ այն, ինչ երջանկություն է բերում մարդուն, նաև նրա թշվառության աղբյուրը դառնա։
  • Ողորմելի հիմար, որ ամեն բան չնչին ես համարում, որովհետև ինքդ ես այդքան չնչին։
  • Եթե մենք պակասում ենք մեր մեջ, մեզ ամեն բան է պակասում։
  • Չկա ոչինչ, որ ավելի վտանգավոր լինի, քան մենակությունը։
  • Չկա կյանքս շարժման մեջ դնող թթխմորը, անհետացել է խոր գիշերներն ինձ անքուն պահող հրապույրը, կորել առավոտներն ինձ քնից արթնացնող գրգիռը։
  • Երբեմն ուզում եմ պատռել կուրծքս ու ջախջախել գլուխս, որովհետև մարդիկ այսքան չնչին նշանակություն ունեն իրար համար։

Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիդարանի լոգոն


 
Վիքիպեդիա