«Երկնագույն շան աչքերը» (իսպ.՝ Ojos de Perro Azul), Գաբրիել Գարսիա Մարկեսի պատմվածքը, որ հրատարակվել է 1950 թվականին։

Քաղվածքներ

խմբագրել
  • Երկնագույն շան աչքերը… Այս խոսքերի օգնությամբ նա փնտրում էր ինձ իրական կյանքում, դրանք յուրօրինակ գաղտնաբառեր էին, որով պետք է ճանաչեինք իրար հազարների միջից։
  • -Վաղը մենք անպայման կճանաչենք իրար,- ասացի ես,- ես կփնտրեմ կնոջն, ով «երկնագույն շան աչքեր» է գրում պատերի վրա։
Նա տխուր ժպտաց ու ձեռքերը դրեց լամպի սառող կափարիչի վրա.
– Դու ցերեկը ոչինչ չես հիշում։
Նրա տխուր ուրվագիծն արդեն սկսել էր հալվել աղջամուղջի լույսի մեջ։
– Դու զարմանալի մարդ ես,- ասաց նա,- դու երազներդ երբեք չես հիշում։
  • Նա լուռ էր, իսկ ես շարունակում էի ճոճվել աթոռին։
-Ամեն առավոտ,- ասացի ես,- փորձում եմ հիշել այն արտահայտությունը, որով պետք է գտնեմ քեզ։
Երազում թվում է, թե անգիր եմ արել, բայց երբ արթնանում եմ ոչ մի բառ հիշել չեմ կարողանում։
-Բայց դու ինքդ ես չէ՞ հորինել դա։
-Հա, դրանք ծնվեցին քո մոխրագույն աչքերի պատճառով… Բայց ցերեկը, ես չեմ կարողանում անգամ դեմքդ հիշել։
Նա մի տեսակ հիասթափված սկսեց ճկել մատները.
-Եթե միայն, մենք իմանայինք գոնե իմ քաղաքի անունը…։ Դառը ժպիտ գծագրվեց բերանի անկյուններում։
-Թույլ տուր դիպչել քեզ,-ասացի նրան։ Նա հանկարծ հայացքը կտրուկ բարձրացրեց ու սևեռուն սկսեց նայել ինձ.
-Առաջ, դու ինձ երբեք այդպիսի բան չէիր ասում։
-Հիմա ասում եմ։
Նա կրկին կախեց հայացքն ու սիգարետ խնդրեց։
-Ինչու՞ ես երբեք չեմ կարողանում հիշել, թե որ քաղաքից եմ…
-Իսկ ես երբեք` մեր նվիրական բառերը։
Նա տխուր ժպտաց.
-Այս սենյակն իմ երազում էլ է այնպես, ինչպես որ քոնում։
  • Ահա այսպես արդեն քանի տարի է, մենք հանդիպում ենք ամեն անգամ։
Երբեմն, այն պահին, երբ հազիվ գտնում ենք իրար երազների լաբիրինթոսում անվերջ, ինչ-որ մեկն այնտեղ, դրսում մեր երազների, հատակին գդալ է գցում անզգույշ և արթնանում ենք։
Քիչ-քիչ համակերպվում ենք այն տխուր փաստի հետ, որ մեր այդքան թանկ միասնությունը կախված է ինչ-որ ախմախ բաներից։ Որ կարող է ինչ-որ մեկն անզգույշ լուսադեմին գդալ վայր գցի և վերջակետ դնի այդքան կարճ ու բաղձալի մեր հանդիպմանը։

Աղբյուրներ

խմբագրել