Երջանկության մեխանիկա
(Վերահղված է Երջանկության Մեխանիկաից)
«Երջանկության Մեխանիկա», հայկական սիրային-կատակերգական կինոնկար, որը լույս է տեսել 1982 թվականին, իսկ 1983 թվականին արժանացել պետական մրցանակի։ Ռեժիսորն է Ներսես Հովհաննիսյանը։
Քաղվածքներ
խմբագրել- Ռուբեն - Ախր չեն լսում, ինձ չեն լսում։
- Սոնա - Ինչու՞:
- Ռուբեն - Չեմ կարողանում լեզու գտնել։
- Ռուբեն - Էլի սենտիմենտը ասեցի՞ր։
- Վարդան - Հո ես պոետ չեմ, որ ամեն մեկի համար մի նոր բան հորինեմ։
- Սոնա - Ի՞նչ է երջանկությունը։
- Ռուբեն - Այդ հարցի վրա քանի քանի փիլիսոփաներ են գլուխ ջարդել. բայց ես կփորձեմ պատասխանել։
- Սոնա - Չես կարող, որովհետև երջանկություն չկա. կան պարտականություններ և հոգսեր։
- Ռուբեն - Պատասխան համար 1՝ երջանկությունը մարդկանց երջանկացնելու մեջ է։ Պատասխան համար 2՝ Սիրածդ գործին նվիրվելու մեջ է։ Պատասխան համար 3՝ Ճամբորդությունը, և վերջապես իմ կարծիքով, երջանկության մեխանիկան... [Սոնան քնել է]
- Ռուբեն - Կուզենայի ամեն օր ձեզ տեսնել։
- Սոնա - Դա անհնար է։
- Ռուբեն - Ինչու՞:
- Սոնա - Խանգարող հանգամանքները շատ են։
- Սոնայի ընկերուհի - Ես միշտ էլ հանճարեղ եմ մտածում, միայն մեկ անգամ քեզ վրա սխալ եմ եղել։
- Վարդան - Արի իմ հետ կատակ արա, պիո՛ս։